ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Արտախորհրդարանական կուսակցությունները կստեղծեն ընդդիմադիր դաշինք
18:03, 12.12.2018
2232 | 0

Առաջիկա օրերին արտախորհրդարանական կուսակցությունները հադես կգան ընդդիմադիր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդավարական կուսակցություն նախաահ Արամ Սարգսյանը:

«Մի շարք կուսակցություններ բանակցություններ են վարում: Եթե իշխանությունները ցանկանան` մենք կօգնենք իրենց, հակառակ դեպքում կդառնանք ընդդիմություն», - ասաց Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ նոր Ազգային ժողովի կազմում ընդդիմություն չկա:

«Որքան էլ որ Էդմոն Մարուքյանն ասի, որ իրենք կլինեն ընդդիմություն, սակայն հասկանի չէ, թե ոնց են դա անելու: Լավագույն դեպքում իրենք կարող են որոշակի վերահսկողություն իրականացնել, քանի որ գաղափարախոսության և ներկայացված ծրագրի տեսանկյունից ընդդիմություն չեն», - ասաց Սարգսյանը:

Պատասխանելով հարցին, թե որ ուժերը կանցնեն դաշինք, Սարգսյանը նշեց, որ կուսակցությունների միջև պայմանավորվածություն կա, որ յուրաքանչուրը հանդես կգա հայտարարությամբ:

Պարույր Հայրիկյանը հանդես է եկել արդեն հայտարարությամբ, հիմա ես եմ ձեզ ասում: Նախաձեռնող խմբում կան նաև երրորդ և չորրորդ ուժերը: Հետագայում մեզ կմիանան ևս մի քանիսը», - նշեց Սարգսանը: -0-

http://newsarmenia.am/am/news

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր