ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Եվրամիությունը պատրաստ է ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունն՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար
18:14, 12.12.2018
2160 | 0
«Եվրամիությունը պատրաստ է ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունն՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար», -հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին Սվիտալսկին իր ելույթում նախ անդրադարձել է Հայաստանում անցկացված Խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնն էին, և հիմա բացվում է համատեղ աշխատանքի նոր էջ: Ինչ վերաբերում է ծրագրին, կազմվել է աննախադեպ մի զեկույց, որը ընդգրկել է 2008-2018թթ-ին վատ վերաբերմունքի գործերով համապարփակ ուսումնասիրությունը:



Էպիկենտրոն
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4859 | 0
դեպի վեր