ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
Ինչ սպասել նոր իշխանություններից
01:26, 14.12.2018
3749 | 0

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավելագույն ձայներ ստացած երեք ուժերն են` «Իմ Քայլը» դաշինքը, և երկու կուսակցություններ` «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» , ընդ որում, Ն. Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը խորհրդարան կմտնի ձայների բացարձակ մեծամասնությամբ (70.44%) ։

Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, ինչը նշանակում է, որ նոր ձևավորվող խորհրդարանը շուտով կառաջադրի նոր վարչապետ։ Ժողովրդի ցանկությամբ և պահանջով վարչապետի թեկնածուն Ն. Փաշինյանն է։
Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո նա խոսել է մի շարք առաջնահերթությունների մասին։
«Նոր կառավարությունը կշարունակի կոռուպցիայի դեմ պայքարը» , — ասել է Ն. Փաշինյանը` նշելով, որ դա «անհնար է առանց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հետաքննության իրականացմամբ»:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանը խոստացավ բարձրացնել բնակչության կենսամակարդակը, ուսումնասիրել մենաշնորհների չարաշահումները, ավելացնել ներդրումային ծրագրերը եւ կրճատել նախարարությունների թիվը:
Արտաքին քաղաքականության մեջ Փաշինյանը հաստատեց Ռուսաստանի հետ նախկինում հայտարարված համագործակցությունը «Մենք ունենք հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, որոնք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում` Կոսովոյում, Աֆղանստանում եւ կշարունակենք համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում ՆԱՏՕ-ին, մենք ՀԱՊԿ անդամ ենք», ասել է Ն. Փաշինյանը։

Փաշինյանի դաշնակիցը նոր խորհրդարանում եվրասիական ինտեգրման ճանապարհին կլինի «Բարգավաճ Հայաստանը» ։
Քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն հանդես է եկել որպես կոռուպցիայի դեմ պայքարի կողմնակից։ Արտաքին քաղաքականությունում, ինչպես նշված է կուսակցության ծրագրում, «անհրաժեշտ է սերտ կապեր ստեղծել Հայաստանի եվրոպական հարեւանների հետ, ինչպես նաև կանոնակարգել և բարելավել առեւտրային հարաբերությունները»:
ԼՀԿ-ն պաշտպանում է Եվրամիության հետ առաջնային հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը: «Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ անդամակցությունը չի բխում պետության շահերից:
Հայաստանը պետք է շարունակի կառուցել երկիրը եվրոպական մոդելում` խորացնելով տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Եվրամիության հետ լիարժեք անդամակցության հեռանկարով», — ասվում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրում: Կուսակցության ղեկավար Է. Մարուքյանը հայտարարեց, որ խորհրդարանում կուսակցությունը լինելու է ընդդիմություն:

«Իմ քայլը» դաշինքը կշարունակի եվրասիական ինտեգրման խորացումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը` հավասարության պահպանման սկզբունքով, սակայն կշարունակվի 2017թ. ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության համաձայնագրի համակարգված իրականացումը, հայտարարել է քաղաքագետ Մելիքյանը:


Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր