ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հրապարակ». Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ և կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով
11:51, 15.12.2018
2192 | 0
«Նոր Ազգային ժողովում նոր պատգամավորները կունենան նոր գույք, նոր համակարգիչներ և կզբոսնեն նոր գորգերով պատված միջանցքներով, կօգտվեն տրավերտինով երեսպատված նոր զուգարաններից:
132 պատգամավորների համար ԱԺ աշխատակազմը նոր համակարգիչներ է գնել՝ հայկական արտադրության Armtab-եր, վճարել է մոտ 17 մլն դրամ: Նոր լափթոփները կփոխարինեն հնացած Acer նոութբուքերին: 100 նոր համակարգիչ էլ գնվել է աշխատասենյակների համար: 50 հատ նոր տպիչ սարք են ձեռք բերել և 4 հատ նոր Toyota Camry, որոնցից երեքը նախատեսված է ԱԺ նախագահի 3 տեղակալների համար, մեկը՝ աշխատակազմի ղեկավարի:
Դրանք ևս կվայելեն նոր եկողները, միայն չորրորդ Camry-ն է արդեն սպասարկում աշխատակազմին: Հներն էլ, որոնք հիմնականում 2012 թվականի արտադրության են, կփոխանցեն հանձնաժողովների նախագահների տեղակալներին: ԱԺ-ն նաև մեկ նոր տրակտոր է ձեռք բերել՝ այգու աշխատանքների համար, որը երեկ վրան կարմիր ժապավեն կապած՝ կանգնած էր ԱԺ բակում», -գրում է թերթը:


https://www.tert.am/am/n
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր