ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ինչպիսի՞ն կլինի Նոր տարին Նոր Հայաստանում
16:35, 16.12.2018
4013 | 1

Ընդամենը երկու շաբաթից Նոր Հայաստանը թևակոխելու է կյանքի նոր փուլ։
2019 թվականը պատմության գրքերում կնշվի մի առանձնահատկությամբ. այն ոչ մի կերպ նման չի լինելու նախորդ Հայաստանին։
Նոր Վարչապետ, նոր կառավարություն, նոր նախագահ, նոր խորհրդարան, նոր օրենքներ, նոր` լիովին վերափոխված գիտակից հասարակություն և վերջապես նոր տարի և նոր տոնածառ։
2018 թվականը հայի համար անիրական թվացող այս հեքիաթը` արդեն հաստատված և իրականություն դարձած, փոխանցում է 2019 թվականին։
Առանց հին բարքերի, առանց ժողովրդին թալանող իշխանությունների, առանց կաշառքի և առանց օլիգարխների Հայաստանում մենք ապրելու ենք ազատ ու երջանիկ։
Մեզ մնում է միայն սատար կանգնել կառավարությանը` նոր, վերափոխված Հայաստանի կառուցման գործում։

Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր