ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ պետք է Տեր Ասողիկը գա և ինձ հարվածի». պատմում է տուժողը
01:22, 17.12.2018
3931 | 0

Սիրելի՛ ժողովուրդ,
Քանի որ լսեցի, որ ինձ «սադրիչ» կամ «բանսարկու» են անվանում, մի երկու խոսք էլ ես ասեմ։
Դեռ ամիսներ առաջ, երբ Վեհարանում պահանջում էինք դուրս բերել Սուրբ Գեղարդը, այդ հրմշտոցի մեջ Տեր Ասողիկը բազմիցս հարվածել է Հայր Կորյուն աբեղա Առաքելյանին։ Նա ունակ չէ ուժգին հարված հասցնելու, պարզապես ձեռքերով սկսում է ճանկռել և քաշքշել։ Վեհարանում մի քանի հոգևորական նրան բռնեցին տարան՝ իր անկառավարելի պահվածքի համար։
Այնուհետև Էջմիածնում մեր հաջորդ ցույցի ժամանակ նա նույնկերպ անկառավարելի և հարձակվողական մոտեցում ցուցաբերեց։ Անձնապես ինձ խփեց դեմքիս, բայց ոչ ուժգին։ Կրկնում եմ, չեմ ցանկանում ստել, բայց խփեց: Այնուհետև անդադար հարձակվում էր մեր տղաների վրա։
Այս անգամ բարձրաձայնեցի նրա պահվածքի մասին, քանի որ, դո՛ւք ասեք, հա՛յ ժողովուրդ, ինչքա՞ն համբերենք։ Մեր մեքենան ջարդում են, ոչինչ անել չեմ կարող, անգամ ներսում գտնվող բալիկին չեմ կարող օգնել: Եվ նկարում եմ մեր մեքենան, ո՛չ իրենց եմ նկարում, ո՛չ խոսում եմ։
Ինչո՞ւ պետք է Տեր Ասողիկը գա և ինձ հարվածի։ Սա ի՞նչ է։ Ասում է` հեռախոսը ցանկանում էի վերցնել։ Լա՛վ, գոնե մեր մեքենան ջարդում են, ես կարո՞ղ եմ նկարել, թե ոչ։
Շարժման առաջին օրից մինչ այսօր և հետագայում, եթե իմ գործողություններում կան անօրինական քայլեր, թող ինձ պատժեն օրենքի ամբողջ ուժով։ Բայց ինչքա՞ն են այս մարդիկ մեզ վրա գազանաբար հարձակվելու։ Մյուս հոգևորականների խայտառակ պահվածքին չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ե՞րբ է այս անպատժելիությանը վերջ տրվելու։
Հայր Կորյուն աբեղա Առաքելյանին, շրջափակելով նրա մեքենան և ջարդելով ապակիները, փորձում էին դուրս հանել մեքենայից։ Էջմիածին քաղաքի բնակիչները, տեսնելով սա, հասել և մահից են փրկել Հայր Սուրբին։
Շարժման մասնակիցների վրա Գարեգին Բ կաթողիկոսի կողմնակիցները կեղտաջուր են լցնում, քաշքշում են, թքում և դաժանաբար ծեծում։ Հաջորդ անգամ մեզ վրա կրակելու են։ Բայց, ասե՛ք դուք, հա՛յ ժողովուրդ, վախենանք մահվանից ու այլևս չգնա՞նք մեր Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը։ Ո՞վ է պաշտպանելու ժողովրդին այս Գարեգին Բ-ի բանդայից...

Մերի Ավագյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ Մայր Տաճարի բակում այս նույն կնաթող-կնամոլ-կնաբարո իբր թե հոգևորական Ասողիկ Կարապետյանը (մականունը` չասողիկ տիկին Աստղիկ, աշխարհիկ անունը` Արթուրիկ) գազազած պահին հարձակվել էր խաղաղ ցուցարարների վրա և նրանցից մեկի ձեռքից խլել միկրոֆոնը և ապա կոտրել այն` պատճառելով նյութական վնաս:

Միջադեպ Տեր Ասողիկի և ցուցարարների միջև
Քահանան բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր