ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գարեգին Բ-ի եղբոր փեսան լկտի հայհոյանքով պղծել է համաքրիստոնեական սրբություններից մեկը. 18+
02:17, 17.12.2018
5223 | 0

Գարեգին Բ-ի դաստիարակած «հավատավոր» ոհմակի ներկայացուցիչ ոմն Ժորժիկ, ով հանդիսանում է չկաթողիկոսի գյուղապետ եղբոր` Գևորգ Ներսիսյանի փեսան, նույն ինքը` Ոսկեհատի գյուղապետի աղջկա` Խաթուն Ներսիսյանի ամուսինը (նրանց հարսանիքի քավորն էր գեներալ Մանվել Գրիգորյանը), ս.թ. դեկտեմբերի 15-ին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ լկտի հայհոյանքով պղծել է Սուրբ Գեղարդի անունն ու սրբությունը, որը հանդիսանում է հռոմեացի զինվորի կողմից Քրիստոսի կողը խոցած նիզակը:
Հիշեցնենք, որ Սուրբ Գեղարդը համաքրիստոնեական և համազգային մեծագույն սրբություններից է, որով յոթ տարին մեկ անգամ, ի շարս այլ սրբությունների, օրհնվում է Սրբալույս Մյուռոնը: Խնդրին անդրադարձել է նաև պատմաբան Գևորգ Յազըչյանը՝ առանձին տեսանյութով:
Այլևս այս «թրիք» Գարեգինի բանդայից անտանելի գարշահոտություն է տարածվում: Այսքանը հերիք է` պատկերացում կազմելու այդ սրբապիղծների «հոգևոր» մակարդակի, իսկ ավելի ճիշտ` դիվահարության աստիճանի մասին...

Հ.Գ. Կցված տեսանյութը պարունակում է հայհոյանք, որի համար ներողություն ենք խնդրում: Անչափահասներին արգելվում է դիտել:

Գարեգին Բ-ի՝ սրբություն հայհոյող սրբապիղծ ազգական Ժորժիկը
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ազատ Խոսք
դեպի վեր