Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երբ հրաշքն իրականություն է դառնում»
15:08, 19.12.2018
18-19.12.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում մի գեղեցիկ ու բարի պատմություն հրաշքների մասին: /I ա և Iբ դասարաններ/
Առաջին դասարանի սաները իրենց ուսուցիչների հետ նախաձեռնել էին Ամանորյա միջոցառումների շարք։ /Դասվարներ ՝ Աստղիկ Դանիելյանը և Ռոզա Թևանյանը/ Երկու դասարաններն էլ հեքիաթային էին և հավատում էին հրաշքներին։ Երեխաները ասմունքով ու երգերով օրը վերածեցին տոնի՝ հաճելի ակնթարթներ պարգևելով ծնողներին և ուսուցիչներին։ Իր նվերներով երեխաներին հյուր եկավ նաև Ձմեռ պապը: Իսկ մյուս հերոսները հյուր էին «Գտնված երազ» հեքիաթին:
Փոքրիկ աղջիկն ուղևորվեց գտնելու պապիկի կորած քունը, հայտնվեց նկարների կախարդական աշխարհում, ծանոթացավ հեքիաթային արարածների հետ, իսկ երբ վերադարձավ, պապիկն արդեն քնած էր:
Նրանք միասին գտան պապիկի կորած երազն ու մեծահոգաբար դարձրին այն բոլորինը:
Միանանք բոլոր երազանքներին ու բարեմաղթանքներին.Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Թող 2019 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
դեպի վեր