Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+13 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ազատ և անկախ Դատարանը պետք է պարզի, թե իրականում ով էր մեղավոր «Ապրիլյան քառորյա» -ի համար...
16:09, 19.12.2018

Հետևողականորեն փորձում էի չանդրադառնալ «» -ին, հաշվի առնելով դեպքերի ողբերգականությունն անձամբ ինձ համար, սակայն հատկապես ՀՀ ՊՆ նախկին հետախուզության պետի անվան շուրջ ծավալվող քննարկումնեը պարտադրում են մի քանի տողով անդրադառնալ:

Եվ ուրեմն` ՀՀ Ռազմական հետախուզությունը ժամանակին պատշաճ ձևով կատարել է իր վրա դրված պարտականությունները, այն է` ժամանակին հավաստանշել հակառակորդի շարժի մասին և զեկուցել ուր որ պետք է: Իսկ ինչու դրան չեն հետևել կոնկրետ գործողություններ, ինչու ՀՀ անվտանգության հատուկ մարմինները կանխավ չեն ձեռնարկել օպերատիվ գործողություններ, դրա պատասխանը ՀՀ ազատ և անկախ Դատարանը պետք է ստանա Սերժիկ Սարգսյանից: Հատկապես այն, թե հնարավոր ինչ պայմանավորվածություններ նա կարող էր անձամբ կամ միջնորդավորված ունենալ հակառակորդ պետության, կամ երրորդ շահագրգիռ կողմի հետ (սա ամենաշատ շրջանառվող վարկածի բալանին է, որը պետք փարատվի ազատ և անկախ Դատարանի կողմից): Հաջորդը` ինչպես է պատահում, երբ Հայոց Բանակի պատվախնդիր հրամանատարներից մեկը, փորձելով հետ բերել կորցրած դիրքերը, հանդիպում է բարձր հրամանատարության արգելքին:
Չզարմանաք այդ նույն հրամանատարը կազմակերպելով Հայկական դիրքերի ազատագրումը, այսօր մեղադրվում է հրաման չկատարելու մեջ, նրա դեմ հարուցված է քրեական գործ: Հիմա հարց` իրականում Հայրենիք ազատագրողի դեմ պետք է քր. գործ հարուցվեր, թե այն ռազմա-քաղաքական ղեկավարների, ովքեր ամեն ինչ անում էին, որ կորցրած հողերը չազատագրվեն, ամեն տեսակի պիտակ կպցնելով` անպիտան հողեր, անկարևոր հողեր և այլն:
Հ.Գ. Այլոց պրոպագանդային ենթարկվելն ու այլոց կարծիքներով առաջ գնալը հեշտ է, իսկ սեփական ուղեղն աշխատեցնելը` պարզվում է դժվար է:
Մամուլի խոսնակ` MediaPress լրատվական
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
MediaPress լրատվական
դեպի վեր