Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.64, EUR 535.66, RUB 7.47, GBP 607.85
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԵԹԵ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՐՑԱԽԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀԱՅ ԴԱՏ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ
14:00, 20.12.2018
Մի քանի անդրադարձ Արցախին և Հայկական Դատին:
Այսօր, չափից շատ պացիֆիստական թևը, որը իրենից ոչինչ ավելին չի ներկայացնում, քան «» տալ հնարավոր ամեն ինչ, կարգախոսը կրող հինգերորդ շարասյուն, ինչպես ընդունված է ասել պատերազմական կամ կիսապատերազմական իրավիճակներում, - փորձում է ադրբեջանական հակա-հայ պրոպագանդան կրկնելով, հայության, և հատկապես Հայ մայրերի էմոցիոնալ զգացումների վրա խաղալով, տարածել ՀԱՅ Ազգի համար դավաճանական, ես կասեի կործանարար թեզ: Այդ թեզն ըստ էության նոր չէ, և այն դեռ հասցրել է Հայ Ազգին կանգնեցնել վտանգների ու տառապանքների առաջ, իսկ Հայաստան պետությանը` գլորել դեպի անդունդ:
Եվ ուրեմն, հարց է առաջանում, թե այս թեզի ստրկամիտ հետևորդները, արդյո՞ք տեղյակ են Հայոց պատմությանը, արդյո՞ք գիտեն, թե իրենց նման ստրկամիտները ինչպես էին խոչընդոտում ինքնապաշտպանության կազմակերպմանը Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և այլ Հայկական շրջաններում: Արդյո՞ք սրանք տեղյակ են, որ ցեղասպանվեցին առաջին հերթին այդ պացիֆիստները` իբր խաղաղության կողմնակիցները, արդյո՞ք տեղյակ են, որ ողջ մնացածներն էլ տարվեցին թրքական, քրդական, չերքեզական, մուսուլմանական հարեմներ, տղամարդիկ ուղղակի ոչնչացվեցին: Զիջողականությունն ու պարտվողական խաղաղությունը չփրկեց նրանց այն օրերին, չի փրկի նաև այսօր: Նրանք, ովքեր հույսները դրել են եվրոպական հումանիզմի և ԵԱՀԿ բանաձևերի վրա, թող հիշեն, թե քանի երկրի, ազգի են փրկել այդ բանաձևերը: Թող հիշեն, թե այդ բանաձևերը քանի հայ գերիների են փրկել, թող հիշեն, թե առաջադեմ Եվրոպան ու ամերիկան ինչպես փրկեցին Թալիշի հայ ծերերին:
Պատմական այս փոքր անդրադարձից հետո, կցանկանայի հիշեցնել, որ Հայկական կողմը մինչ օրս Ադրբեջանին կատարել է ամենամեծ զիջումը` մենք դեռ չենք բարձրացնում Նախիջևանի, Շահումյան-Գետաշենի, ինչու ոչ` Գանձակի հարցերը: Հայ Դատի համար Արցախի հարցը ունի ֆունդամենտալ նշանակություն, և ՀՀ բոլոր ղեկավարները, ովքեր խոսում, կամ դեռ խոսելու են Հայ Ազգի, ՀՀ կամ Հայ Դատի անունից, պետք է հիշեն, որ` Արցախը իր սահմաններով (նկատի ունեմ առաջին հերթին այն ամբողջ սահմաը, որն այսօր Հայ զինվորի պաշտպանության տակ է գտնվում), եթե չպիտի պահենք, կամ չպիտի կարողանանք Հայի իրավունքներն ամրագրել, ապա երբեք չպետք է բարոյական իրավունք ունենանք խոսել Հայ Դատի, Միացյալ Հայաստանի, Սարդարապատի, և մեր բոլոր հերոսամարտերի, մեր բոլոր նահատակների մասին: Իր պատմությունն ու կորուստը հարգող ազգը երբեք չի սակարկի իր զավակների արյամբ ազատագրված Հայրենիքի մի թիզ հողն անգամ: Եվ պետք է հիշենք, Հայրենիքը պարզապես հողը չէ, այլ հենց այն հողը, որը մաքրվել, սրբացել է պապերի, հայրերի, զավակների արյամբ:
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Արմենական կուսակցության Մամլո Դիվան
դեպի վեր