Ինչպես հայտնել էինք, Գարեգին Բ կաթողիկոսի դեմ շարունակվող ցույցերին սատարելու մեջ մեղադրվելու կասկածանքով դեկտեմբերի 11-ին Գարեգին Բ-ն «պատժել» էր Սուրբ Էջմիածնի միաբաններից Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին՝ նրան անհիմն ազատելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի և «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգևոր պատասխանատուի պաշտոններից: ՔԴԿ տնօրենի պաշտոնում էր նշանակվել Մայր Աթոռի միաբաններից Զաքարիա ծայրագույն վարդապետ Զաքարյանը: Իսկ թե ո՛վ է Գարեգին Բ-ի մոլեռանդ պաշտպան Զաքարիա ծայրագույն վարդապետը, ով, ի դեպ, Ասողիկ քահանա Կարապետյանի համակուրսեցին է, կարծում ենք, ներկայացնելու կարիք չկա, քանի որ միայն կցված պարային տեսանյութը դիտելն իսկ բավական է՝ պատկերացում կազմելու աշխարհիկ կեղծ արժեքներ դավանող այս ծայրագույն միջակության էությունը:
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Վեհափա՛ռ Տեր, Մեծ ափսոսանքով իմացանք, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը ազատվել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենի պաշտոնից: ՀԵՊ ուսուցիչներիս համար այս տեղեկությունը չափազանց տհաճ էր և անհանգստացնող. ի՞նչ կարող էր նշանակել Ձեր այս անակնկալ որոշումը մի հոգևորականի նկատմամբ, ում ջանադիր աշխատանքի շնորհիվ ՔԴԿ-ի հեղինակությունը անընդհատ բարձրանում էր վերջին տարիներին, ում վեհաշուք ներկայությունն ու իսկապես դաստիարակող, հոգևոր ապրումներ ներշնչող անկեղծ խոսքը մեր միջոցառումները դարձնում էին քրիստոնեավայել ապրելու հրաշալի դասեր: Մայր Աթոռից տրված հակասական մեկնաբանությունները մեզ չբավարարեցին: Փնտրեցինք Սրբազան Հոր կողմից արված որևէ մեկնաբանություն, բայց չգտանք: Թերևս ամեն ինչ հասկանալի դարձավ այն առումով, որ Սրբազանին պաշտոնից հեռացնելը ակնհայտորեն անմիջական շարունակությունը հանդիսացավ ամիսներ առաջ մեզ համար ոչ պակաս տհաճ այն անակնկալի, երբ Դուք նույն կերպ վարվեցիք՝ ստիպելով աշխատանքից ազատվելու դիմումներ գրել Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Երևանի և Էջմիածնի պատասխանատուներին: Չէ՞որ Վարդան Սրբազանը խիզախություն ունեցավ՝ պաշտպանելու իր աշխատողներին՝ Ձեզ դեմ դուրս գալով: Ստացվում է, որ եթե որևէ միաբան, իր խղճին, հավատին ու համոզմունքին դեմ չգնալով, համարձակվում է ասել. «Վեհափա՛ռ Տեր, կներեք, բայց Ձեր ոոշումն անարդար է», արդեն պետք է նախատեսի, որ պատիժը չի ուշանա: Եվ պարզվում է՝ սկզբունքային ու ազնիվ հոգևորականներին պատժելու՝ Ձեր կողմից ընդունված «ամենաանմեղ» ձևը նրանց այլ աշխատանքի կամ ծառայության ուղարկելն է, որն հաճախ կարող է բոլորովին չհամապատասխանել նրանց հոգևոր կոչմանը: Նույնիսկ այնպիսի բարձրաստիճան հոգևորականի հետ, ինչպիսին Վարդան Սրբազանն է, Վեհափա՛ռ Տեր, Դուք վարվում եք այնպես, որ կարծես թե Ձեզ համար ոչ մի նշանակություն չունի՝ ավարտե՞լ է նա իր առաքելությունը այս ասպարեզում և հոգեբանորեն պատրա՞ստ է արդյոք այլ աշխատանքի տեղափոխվելու, թե՝ ոչ: Կարծում ենք՝ սեփական հոգեզավակի հետ այս աստիճան կամայական վերաբերմունք ունենալը բոլորովին հարիր չէ Ամենայն Հայոց Հայրապետին: Այսպիսով, Դուք, Վեհափա՛ռ Տեր, նույնիսկ Սահմանադրությանն ու օրենքին եք դեմ գնում, էլ չենք ասում՝ քրիստոնեության «Ոսկե կանոնին»: Բայց թույլ տվեք ասել, որ կրթության բնագավառում նման կտրուկ ու ոչ արդար որոշումները չափազանց վտանգանոր են ու ցավեցնող. չէ՞ որ կրթելն ու դաստիարակելը անմնացորդ նվիրում են պահանջում, որի արդյունքում հազար ու մի թելերով կապ է ստեղծվում մարդկային սրտերի հետ: Իմացանք նաև, որ ՔԴԿ մի խումբ աշխատակիցներ նույնպես աշխատանքից հեռանալու դիմումներ են ներկայացրել՝ ի պաշտպանություն իրենց տնօրենի: Իրականում Մայր Աթոռի այս հրաշալի կառույցը, որ այնքա՜ն կարևոր գործունեություն էր իրականացնում, ցավալիորեն փլուզվում է, այն էլ այս օրերին, երբ մեր հոգևոր անվտանգությանը բազմաթիվ ու բազմապիսի մարտահրավերներ են նետված: Վեհափա՛ռ Տեր, մենք՝ ուսուցիչներս, արդեն Ձեզ խնդրանքով չենք դիմում, քանզի վստահ ենք, որ պիտի մերժվենք, ինչպես նախորդ անգամ, երբ երկու հարյուրից ավելի ուսուցիչներով դիմել էինք ՔԴԿ Երևանի պատասխանատուին աշխատանքի վերականգնելու հարցով: Այս անգամ համարձակվում ենք մեր բողոքն ու վրդովմունքն արտահայտել Ձեր կայացրած որոշման դեմ` խորապես համոզված լինելով, որ Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանին այլ աշխատանքի տեղափոխելու Ձեր ցանկությունը բխում է ոչ թե հայրական հոգածությունից, այլ պարզապես աշխարհիկ մարդուն հատուկ վրեժխնդրությունից:
Հարությունյան Լուսինե թիվ 32 Սաղոյան Սուսաննա թիվ 110 Թևոյան Անժելա թիվ 154 Կուրղինյան Ծաղիկ թիվ 173 Պետրոսյան Նարինե թիվ 95 Ասատրյան Հասմիկ թիվ 64 Ասատրյան Օֆելյա թիվ 20 Զաքարյան Ադելինա թիվ 20 Ղազարյան Սուսաննա թիվ 60 Գրիգորյան Ժաննա թիվ 79 Մանասյան Արփինե թիվ 184 Լալայան Ասյա թիվ 32 Մանուչարյան Լիլիթ թիվ 20 Հայրապետյան Սուսաննա թիվ 13 Ղազարյան Մարգարիտա թիվ 17 Վարդանյան Արմինե թիվ 194 Ղանդիլյան Նելլի թիվ 194 Բադալյան Ալվարդ թիվ 116 Յարիջանյան Մարինե թիվ 158 Պետրոսյան Արմենուհի թիվ 158 Գրիգորյան Օլյա թիվ 64 Հովհաննիսյան Սոֆյա թիվ 80 Մարտիրոսյան Շահանե թիվ 181 Սադյան Ինեսա թիվ 181 Գաբրիելյան Աննա թիվ 164 Մանուկյան Սեդա թիվ 26 Ստամբոլցյան Սաթենիկ թիվ 192 Ղազարյան Ալլա թիվ 148 Սիմոնյան Նարինե թիվ 93 Վարդանյան Հռիփսիմե թիվ 21 Պետրոսյան Տաթևիկ թիվ 122 Ղարիբյան Մարիամ թիվ 133 Նավասարդյան Մարիամ թիվ 104 Մուրադյան Ֆլորա թիվ 38 Գալստյան Գայանե թիվ 77 Ասրյան Հասմիկ թիվ 56 Դաշյան Լիլիթ թիվ 76 Ավետիքյան Մարիետա թիվ 129 Թարվերդյան Ազատուհի թիվ 82 Բեգոյան Նունե թիվ 87 Ասկիջյան Հերմինե թիվ 118 Քոչարյան Հասմիկ թիվ 185 Զեթլյան Մանուշակ թիվ 138 Սահակյան Ռուզաննա թիվ 153 Մկրտչյան Էմմա թիվ 126 Ալիխանյան Անի թիվ 172 Կիրակոսյան Մարինե թիվ 124 Հարությունյան Մարիամ թիվ 113 |