ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Օպտիմալացումից բխող համար մեկ վտանգը
15:16, 23.12.2018
2208 | 1

Մոտ 5-6 տարի կլինի, որ ասել եմ, պետք է որոշ նախարարություններ լուծարել, որովհետև դրանք մասնակցում են միայն փող լվալու գործընթացին։
Այսօր, վերջապես կատարվում է ցանկությունս։ Ի սկզբանե օպտիմալացումը իրենից ենթադրում է աշխատանքի կատարման արդյունավետություն, նվազագույն միջոցներով։ Օպտիմալացվող նախարարությունների աշխատակիցներից որոշները չեն կարող չկրճատվել, քանի որ օպտիմալացումը ենթադրում է նաև կրճատում։ Ստացվում է, որ այսօր 50-55.000 աշխատատեղ է կրճատվում օպտիմալացման պատճառով։
Խնդիրը պարզ է, լուծումը ևս, սակայն այս լուծումից բխում է այլ խնդիր, ինչը նշանակում է լուծման ոչ արդյունավետություն։
Եթե պետությունը չի կարող կրճատվող աշխատակիցներին ապահովել այլ աշխատանքով, ապա օպտիմալացումը կհանգեցնի ծայրահեղ ծանր իրավիճակի, բայց ավելի ցավալի է, որ պետության ղեկավարը հեգնում է 60-70.000 դրամ աշխատավարձով ընտանիք պահող աշխատակիցներին՝ նրանց առաջարկելով ամիսներ շարունակ բողոքի ցույցեր իրականացնել։ Ստացվում է պետության ղեկավարին չի հետաքրքրում իր քաղաքացու խնդիրը։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ երկրում կտրուկ կավելանա գործազրկության թիվը, որը կհանգեցնի աղքատության և արտագաղթի աճի։

Ժողովուրդ մտածեք գուցե սկսեք հասկանալ։

Հեղինակ` Մհեր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մհեր
դեպի վեր