ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմի հիմք կարող է դառնալ
16:58, 24.12.2018
4558 | 0

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կարող է վերածվել լուրջ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի հիմք դառնալ» , ֊ գրում է "The Daily Express" բրիտանական պարբերականը։

Ըստ նյութի հեղինակների, ռուսական ռազմանավը հստակ պատրաստ է «վճռական գործողությունների»:
Դեկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ռուսական ռազմածովային նավատորմի ֆրեգատը շարժվում է Ղրիմից դեպի Ազով ծով: Նավը նկատվել է Ֆեոդոսիայի տարածքում (Ղրիմ), ափից մոտավորապես 2.7 կմ հեռավորության վրա: Զեկուցվել է, որ նավում եղել է ուղղաթիռ:

Հակամարտությունը աճեց Ազովի ծովում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպից հետո։
Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը ձերբակալեց Ուկրաինայի ռազմածովային ուժի երեք նավ, որոնք անօրինականորեն հատել էին ռուսական սահմանը և չէին արձագանքել կանգնելու պահանջին, ապա սկսել էին վտանգավոր մանևրներ կատարել։

Մոսկվան այդ միջադեպը որակեց որպես սադրանք, իսկ Կիևը նավերի կալանավորումը համարեց «ռազմական ագրեսիա»:
Այդ ամենից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ռազմական դրություն է հայտարարել երկրի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ սահմանափակումներ մտցրել Ռուսաստանի քաղաքացիների մուտքի համար:

Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր