ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր, թատերագետ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանը
20:52, 24.12.2018
3065 | 0
Տխուր լուր

Դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն է կնքել ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Այս մասին տեղեկացնում են Աթենքի «Հայկական Ժողովրդային Շարժում» կազմակերպության Կենտրոնական Խորհուրդը և Շվեդիայում գործող Եվրոպայի Հայերի Համագումարը: Վերջինիս ցավակցական հրապարակման մեջ կարդում ենք.

«Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը: Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք. «1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ: Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում (1983) եւ ֆրանսիայում (1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»: Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985): Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ուգրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com) . 2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու
«ՀԱՅ» -ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ» ԵՐԸ "A study of the origins of the HAI the First people" գիրքը: 2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի "THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY" «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:
Թող հանգչի խաղաղությամբ»:

Անգնահատելի կորստի առիթով հիշյալ կազմակերպություններն իրենց խորին ցավակցությունն են հայտնել հանգուցյալի տիկնոջը, հարազատներին ու ընկերներին:
__________

Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր, թատերագետ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանը
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
297 | 0
00:09, 09.03.2024
840 | 0
դեպի վեր