ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
02:30, 25.12.2018
6848 | 0

ԵՍ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՈՏ ԵՄ ԱՌՆՈՒՄ․․․
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ, ՀՈՒՆԻՍԻ 20-ին, ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՊՈՒՏԻՆ, ՍԱՐԳՍՅԱՆ, ԱԼԻև ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀՐԱԺԵՇՏԻ ձեռքսեղման պահը, նկարում Ալիևի անթաքույց ինքնագոհ ժպիտը, հենց այդ բանակցությունների պահին Էրդողանի ներողությունը Պուտինին Ռուսական օդանավի խփելու
համար, որն ամիսներ շարունակ սուր էր ճոճում Պուտինի վրա, այլևս կասկածից վեր էր, որ Պետերբուրգյան եռակողմ բանակցություններում Արցախի հարցը վճռվել է կուլիսներում՝ Ադրբեջանի օգտին ու գրեցի «Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ» հոդվածը․․․

https://www.facebook.com/KarabakhTimesCom/videos/1867318630042366/

և այսօր, երբ դիտեցի ինձ ուղարկված այս վիդեոն՝ որն առաջին անգամ էի դիտում․ Սերժ Սարգսյանի և Դիմիտրի Կիսիլյովի հարցազրույցը, արդեն լիովին համոզված եմ, որ 2011-ի հուլիսի 24-ի Կազանում Հայկական կողմի առաջարկը՝ ազատագրված տարածքները վերադարձնելու, որն Ալիևը մերժել էր, քանզի նրա ախորժակը մեծ էր, նա ամբողջ Արցախն է ուզում, Երևանն էլ հետը և այդ էր պատճառը, որ 2016-ի ապրիլի 2-ին պատերազմ հրահրեց, սակայն պարտվեց․․․ Պատերազմից հետո հունիսի 20-ին Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին, Սարգսյան, Ալիև եռակողմ բանակցությունները և ինչպես միշտ հանրությանն անհասանել էր, թե ի՞նչ են բանակցել․ ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում․․․

Բայց ինչքան էլ հայկական կողմն աշխատում էր գաղտնիք պահել, բայց և այն ժամանակ, և այսօր այս վիդեոն դիտելուց հետո ավելի քան վստահ եմ, որ դավադրություն է եղել ազգի թիկունքին, այդ դավադրության մասնակիցն է նաև Լևոն Տեր Պետրոսյանը, որ Պետերբուրգ մեկնելուց առաջ իր տանը հյուրնկալած Սերժին Լևոնը հորդորեց, որ առաջնորդվի «Մադրիդյան սկզբունքներով» որի հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, , , և Լևոնի հորդորն ավելի ամրապնդեց, ինքնավստահ դարձրեց Սերժին ու կուլիսներում ազգի թիկունքին գործարք կնքվեց ․
Ալիևի ինքնագոհ դեմքը, նրա ժպիտն ամեն ինչ ասում էր բանակցությունների ընթացքի մասին, թեև Հայաստանյան կողմի համար առ այսօր անհասանելի է իրականությունը, , , Երևի մի օր Փաշինյանը լույս սփռի 2016-ի հունիսի 20-ի պետերբուրգյան գաղտնի գործարքի մասին․․․

Այս Վիդեոն Դիմիտրի Կիսիլյովի հետ Սերժի խոստովանությունը ավելի հաստատեց, որ 2011-ի Կազանյան հանդիպմանը Հայկական կողմի առաջարկը՝ ազատագրված տարածքների վերադարձը, ուժի մեջ է եղել, թեև այն ժամանակ Ալիևը մերժել է, բայց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զգալով, որ չի կարողանալու հաղթել, մտափոխվել է և համաձայնել է գործարք կնքել, և Կազանյան փաստաթուղթը կյանքի է կոչվել արդեն 2016-ի Հունիսի 20-ին Պետերբուրգում՝ գաղտնի՝ կուլիսներում․․․ այս վիդեոն ամեն բան իր տեղը գցեց, նաև փարատեց իմ հոդվածում վեր հանած կասկածները, իսկ հիմա ավելի հիմնավորվեց, որ ճիշտ էի․
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՎՃՌՎԵԼ Է ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ 2016-ի ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ․․․
Փաստորեն Էն գլխեն է Սերժը Լևոնի հետ համաձայն եղել ազատագրված տարածքները վերադարձնել, դրա համար էլ բանակին հատկացված գումարները արխային լափել են, իրենց համար հարստանալու միջոց է եղել մեր բանակը ու չեն մտածել, մտքներով անգամ չի անցել, որ սահմանին կանգնած 18-20 տարեկան մեր առյուծ տղաները թեկուզ 80-ականների զենքով, կկարողանան այդքան դիմակայել, իրենց կյանքի գնով անառիկ պահել սահմանները․․․ավելի քան համոզվեցի, երբ 2017-ին Լևոն Տեր Պետրոսյանն համապետական ընտրություններին իր թիմով քարոզում էր՝ «ՏԱՐԱԾՔՆԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ», իսկ բոլորովին վերջերս վերջնագիր էր ներկայացնում «Բաքուն էլ գրավեք, այդ հողերը պետք է հետ տաք» այս ուլտիմատումը մի բացատրություն ունի, քանզի այդ հողերն արդեն ծախված են և Լևոն Տեր Պետրոսյանի անհանգստությունն էլ արդարացված է, որ չխայտառակվեն, կուլիսներում կայացած գործարքը չբացահայտվի․․․ առաջին նախագահը փոխանակման մասին չի խոսում, երբ մենք Ադրբեջանից գերի ընկած Արծվածեն, Գետաշեն, Շահումյան, մարտունի ու Մարտակերտ, վերջապես Նախիջևան ունենք ստանալու․․․ չմոռանամ ասել, որ հողերը հետ տալու մասին քանիցս հայտարարել է նաև Սերժ Սարգսյանը․ երկուսն էլ արյունով վերցրած հողերը հանձնում էին որպես բարի կամքի՝ նվիրատվություն․․․ ուղղակի հեղափոխությունը խանգարեց 2 նախագահներին ի կատար ածելու իրենց մութ գործարքը․․․
Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի օգոստոսի 4-ին

ԱՅԴ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՐԵՑ ՆԱև ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ, ՈՐ ՍԵՐԺՆ ՈՒ ԼևՈՆԸ ՄԻԱՍԻՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱՆ․ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ․․․
Հիմա մտավախությունս շա՜տ մեծ է, որ այդ կայացած գործարքը մեր վարչապետի վզին չփաթաթեն և նրան փաստի առաջ չկանգնեցնեն, չստվերեն նրա փառքը, , , Փաշինյանի ձեռքով շագանակներ չհանեն կրակից․․․ ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՎԵՐԱԴԱՌՆԱՍ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ․․․ՉԷԻ ԿԱՐՈՂ ՉԳՐԵԼ, ՉԶԳՈՒՇԱՑՆԵԼ․․․
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է․ ՊՈՒՏԻՆ ՉԷ, ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ․
ՄԻ՛ՇՏ ԴՈՒԽՈՎ․․․

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող հրապարակախոս

https://www.facebook.com/ovyanvardges/videos/1110374232448993
/

Հեղինակ` Sona Arshuneci Arshuneci
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր