ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ետ մղված մի ձեռք…
09:02, 25.12.2018
3669 | 0

Մի ձեռք էր ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար՝

սպասում էր մի այլ ձեռքի,

որ մոտենար դանդաղ վերցներ իրեն,

հպեր շուրթերին ու շշնջար.

-Մի գնա, խնդրո՜ւմ եմ:

Մի ժամանակ, երբ բոլորն էին սիրում իրեն,

նույնիսկ ճակատագիրը, այդ ձեռքը կար,

կար ու այդ ձեռքն իր շուրթն էր շոյում,

կուրծքն էր շոյում,

հպարտությունն էր շոյում,

ի՞սկ հիմա…


Դրությունն էր այդպիսին – միայնության զգացում,

բայց մի՞թե միայնությունը դրություն է,

որ քայլում ես սեփական սենյակում,

հասնում դռան բռնակին, փորձում ես բանալ,

այն հույսով, որ ինչ որ մեկը կբռնի քո ձեռքը՝

այսինքն կլինի՞ ինչ որ մեկը…

Ո՜չ, միայնությունը դրություն չէ, այլ գաղափար՝

որ կա մեկը քո կողքին, հասկանում է քեզ,

կիսում քո լավ ու վատ օրերը,

բայց դու գիտես,

որ նա քոնը երբեք չի լինի…


Մի ձեռք էր ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…

Ձեռք, որի համար մի ժամանակ գոյություն ուներ

մի ամբողջ Աշխարհ ու

ձեռքը պատրաստ էր…

կանայք էլ են սիրում փրկել Աշխարհը,

իսկ Աշխարհը գիտեր իր սրտի երգը և

երբ ինքը մոռանում էր բառերը,

Աշխարհը երգում էր իր փոխարեն…

Ձեռքը հեռացավ Աշխարհից,

որ հետո ամեն վայրկյան մտքով վերադառնա նրա մոտ ու

անցկացնի գիշերները դռան մոտ,

բռնակին ննջած…


Մի ձեռք էր ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…

Ձեռք, որն առանց տատանվելու

քո առաջ բացել էր մարմինը ի ապացույց վստահության,

իսկ Դու նույնիսկ քո հոգին

չկարողացար բացել իմ առաջ…

Ձեռք, որը գորովանքով փակել էր քո բերանը

չլսելու քո պատասխանը.

- …Իսկ ես քեզ ոչ… ու ավելի էր սիրել,

համարելով որ դու նման չես բոլորին ու

կարող ես ասել ճշմարտությունը,

չնայած հոգու խորքում հավատում էր, որ ստում ես…


Մի ձեռք էր ննջում դռան բռնակին, մի ձեռք հուսահատ ու անճար…

Մի նայիր դուռը չբացող բռնակին - այնտեղ միայն վախն է:

Մի փորձիր բանալ լռված բռնակը- այնտեղ պատրանքներ են:

Թող ննջի ձեռքդ բռնակին,

որովհետև դա Դու ես,

դու ապրում ես դրանով,

դա Քո հույսն է ու…

միայն այդպես բռնած բռնակը Դու՝ կլինես Դու…

Ձեռքը շշնջում էր


«… Լույսը աչքերիդ ծոցս էր մտել,
Գինի էր դառնում կրծքերիս մեջ լերկ,
Բայց մեր մեջտեղում պատնեշ էր դարձել
Մի չեղած ավարտ, ետ մղված մի ձեռք…»

Ս.Ումառ-Հարությունյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
322 | 0
14:27, 06.03.2024
306 | 0
00:16, 29.01.2024
450 | 0
22:42, 16.01.2024
380 | 0
21:28, 15.01.2024
393 | 0
13:30, 09.01.2024
496 | 0
13:16, 30.12.2023
504 | 0
12:50, 21.12.2023
470 | 0
21:14, 19.11.2023
438 | 0
23:34, 23.10.2023
488 | 0
10:18, 11.10.2023
481 | 0
դեպի վեր