ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Արդի պատմության ստերից մեկը. «Չինական մեծ պարիսպը մարդու կերտած միակ կառույցն է, որը Լուսնից նկատելի է»
18:21, 26.12.2018
4864 | 0

Իրականում, Չինական մեծ պարիսպը հնարավոր է առանց հեռադիտակի տեսնել միայն Երկրի ցածր ուղեծրից: Անմիջապես հավելենք՝ մարդու կերտած բազում շինություններ վերոհիշյալ հեռավորությունից նույնպես տեսանելի են:

Լուսնից անզեն աչքով նույնիսկ մայրցամաքները հազիվ են զանազանվում: 1969 թվականի նոյեմբերին Լուսնի վրա ոտք դրած Ալան Բինն ասել է, որ «միակ բանը, որը դուք կարող եք տեսնել Լուսնից, դա սպիտակ գունդն է (ամպերի պատճառով), որի վրա նկատելի են որոշ կապույտ (օվկիանոսները) ու մեկ էլ դեղին (անապատները) բծեր: Ժամանակ առ ժամանակ կարելի է նկատել նաև կանաչ բծեր (անտառները): Մարդու ստեղծած ոչ մի օբյեկտ տեսանելի չէ»:

Մաթեմատիկական պարզ հաշվարկն անգամ կարող է լուսնագնացի այս վկայությունը հեշտությամբ հաստատել: Երկրից Լուսին տարածությունը շուրջ 385 հազար կիլոմետր է, իսկ Չինական մեծ պարսպի լայնությունը՝ շուրջ վեց մետր (հաշվարկը հեշտացնելու համար այդ լայնությունը չորս մետրով ավելացնենք):

Տասը մետր լայնություն ունեցող մի որևէ առարկա 385 հազար կիլոմետր հեռավորությունից նկատելու համար հարկ է, որ մենք կարողանանք մեկ միլիմետր հաստության առարկան 38 կիլոմետր հեռավորությունից, կամ էլ մեր կանգնած տեղից չորս կիլոմետր հեռու դրված մազը տեսնել:

Բայց ո՞ւմ է պետք եղել այս կեղծիքը տարածել: ՄեղվորըՆԱՍԱ գործակալության ղեկավարներից մեկն է եղել, որը «Ապոլոն» տիեզերանավի առաջին թռիչքից հետո ասել է, թե Լուսնից կարելի է նկատել Չինական մեծ պարիսպը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
389 | 0
09:44, 13.04.2024
451 | 0
11:39, 08.04.2024
430 | 0
09:16, 06.04.2024
379 | 0
դեպի վեր