ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տարածքում խաղահրապարակ է կառուցվել
23:49, 27.12.2018
5191 | 0
Արդեն ավարտվել են խաղերի տեղադրման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
2012թվականից դպրոցում հիմնվել է նախակրթարան:
Նախապես մտածված էր, միայն նախակրթարանի երեխաների կարիքների համար ստեղծել խաղահրապարակը, սակայն աշխատանքների ընթացքում սպորտային հավաքածուներ ևս ավելացան, որոնք կծառայեն նաև դպրոցի՝ մինչև 12 տարեկան աշակերտների կարիքների՝ ֆիզկուլտուրայի դասերի, ակտիվ հանգստի կազմակերպմանը:
Խաղահրապարակի կառուցումը իրականացվել է դպրոցի տնտեսված միջոցների հաշվին: Ծախսվել է ավելի քան 9 000 000 դրամ՝ տարածքի բարեկարգման, շեբինապատման, խաղերի, սպորտային հավաքածուի տեղադրման և գարնանը՝ գազոնների կանաչապատման և ծառատնկման գործընթացների համար:
Նախակրթարանը լավագույն հնարավորությունն է նախադպրոցական ուսումնական հաստատություն չունենալու պայմաններում իրականացնելու այլընտրանքային, մեկամյա նախադպրոցական կրթություն և ապահովելու դպրոց հաճախող առաջին դասարանցիների պատրաստվածությունը, սոցիալականացումը: Նախակրթարանում և տարրական դասարաններում ակտիվ հանգստի կազմակերպումը խաղահրապարակի խաղային և սպորտային հավաքածուների վրա միանշանակ կապահովի իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացում և հետաքրքրություն ու սեր դպրոցի հանդեպ:


http://kotayk.mtad.am/news/item
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4918 | 0
դեպի վեր