ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Հիմնանորոգվում է Բյուրեղավանի մշակույթի տունը
23:57, 27.12.2018
4260 | 0
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ընթացքի մեջ են Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Մշակույթի տան հիմնանորոգումը սկսվել էր դեռևս 2010 թվականից. պետական և համայնքային բյուջեների հատկացումներով տարբեր աշխատանքներ էին իրականացվել:
Կառավարության 2018թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Բյուրեղավանի մշակույթի տանը կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ. պարսպապատվում է տարածքը, անցկացվում ջեռուցման համակարգ:
Մշակույթի տանը կից նոր կառույց է ավելացվել:
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Արդյունքում հիմնովին նորոգված մշակույթի տան շենքում գործելու են համայնքի գրադարանը, արվեստի դպրոցը, մարզամշակութային խմբակներ. համայնքի ստեղծագործող խավը հնարավորություն կունենա հավաքվելու մեկ՝ բարեկարգ և հարմարավետ վայրում:
Ծրագրի պայմանագրային արժեքը 49 800 000 դրամ է, որից 13.944 000 դրամը պետական բյուջեի հատկացումն է, 35 856 000 դրամը համայնքի համաֆինանսավորման չափն է:


http://kotayk.mtad.am/news/item/
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4896 | 0
դեպի վեր