ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ» ռուսական թերթի ընթերցողների կողմից
16:17, 28.12.2018
4143 | 0

Ռուսական թերթի ընթերցողները «Տարվա քաղաքական գործիչ» են ընտրել Նիկոլ Փաշինյանին
Հայաստանի Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»` ըստ "Ведомости" թերթի ընթերցողների: Ամեն տարի թերթի խմբագիրներն ու ընթերցողները ընտրում են «Տարվա մարդ» 6 անվանակարգերում։
Թերթի խմբագիրները ընտրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ահա ընթերցողները իրենց նախապատվությունը տվել են Հայաստանի առաջնորդին։ Քվեարկության արդյունքները հայտարարվել են դեկտեմբերի 27-ին։
Այս իրադարձությունը իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է նաև Ն. Փաշինյանը` նշելով, որ իրեն հաճելի է ընթերցողների կողմից ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ»:

Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր