Երբ ես այլևս այստեղ չեմ լինի, արձակեք ինձ, թույլ տվեք մեկնեմ: Ես այնքա՜ն բաներ ունեմ անելու և տեսնելու: Երախտապարտ եղեք հրաշալի տարիների համար: Ես ձեզ տվեցի իմ բարեկամությունը, և միայն դուք կարող եք կռահել, թե ինչ երջանկություն եք ինձ պարգևել: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն սիրո համար, որը ձեզանից յուրաքանչյուրը տվել է ինձ: Այժմ միայնակ ճանապարհորդելուս ժամանակն է: Մի կարճ ժամանակ դուք կարող եք վշտանալ, բայց վստահությունը ձեզ մխիթարություն կբերի: Մենք որոշ ժամանակով ենք բաժանված լինելու: Թույլ տվեք, որ հիշողությունները մեղմեն ձեր վիշտը: Ես հեռու չեմ, և կյանքը շարունակվում է: Եթե կարիքս զգաք, կանչեք ինձ, և ես կվերադառնամ: Եթե նույնիսկ դուք չեք կարող ինձ տեսնել կամ դիպչել, ես այստեղ կլինեմ: Եվ եթե ունկնդիր լինեք ձեր սրտին, դուք հստակորեն կզգաք այն սիրո քնքշանքը, որը ես կբերեմ: Եվ երբ կգա ձեր մեկնելու ժամանակը, ես այստեղ կլինեմ, որպեսզի ձեզ դիմավորեմ: Արտասվելու համար մի՛ այցելեք իմ գերեզմանին: Ես այնտեղ չեմ, ես չեմ ննջում: Ես փչող հազար քամիներն եմ: Ես ձյան բյուրեղների արձակած շողարձակումն եմ: Ես ցորեն արտի միջով անցնող լույսն եմ: Ես աշնան մեղմ անձրևն եմ: Ես առավոտյան հանդարտության մեջ թռչունների արթնացումն եմ: Ես գիշերվա մթության մեջ շողշողացող աստղն եմ: Արտասվելու համար մի՛ այցելեք իմ գերեզմանին: Ես այնտեղ չեմ: Ես չեմ մահացել: |