ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ
04:43, 30.12.2018
3066 | 0

Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ


Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարում է Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցույթ` Հայաստանի դեսպանի մրցանակի համար։

Մասնակցել կարող են 7-15 տարեկան աշակերտները։ Մրցույթը բաղկացած է 2 փուլերից, որոնք ամփոփվելու են փետրվարի 19-ին ՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի և գիրք նվիրելու օրը (կամ դրան նախորդող/հաջորդող ոչ աշխատանքային օրը) ։

Հարգելի ուսուցիչներ, նախնական փուլը խնդրում ենք անցկացնել դպրոցներում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ դեսպանությունում։ Խնդրում ենք մինչև փետրվարի 17-ը յուրաքանչյուր դպրոցից ներկայացնել երկու մասնակցի տվյալներ։

Եզրափակիչ փուլում ներառված են լինելու հարցեր` Հայոց լեզվից ու գրականությունից և Հայոց պատմությունից։ Հաղթողները որոշվելու են դեսպանության ներկայացուցչի և հայկական դպրոցների ուսուցիչներից կազմված ժյուրիի կողմից։

Մրցույթի անցկացման հետ կապված առաջարկություններն ու նկատառումները խնդրում ենք ներկայացնել armembnl@mfa.am հասցեով (նամակի նյութ դաշտում նշեք՝ աշակերտների մցրույթ) կամ սույն գրառման մեկնաբանություններում։
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
297 | 0
00:09, 09.03.2024
839 | 0
դեպի վեր