Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հետաքրքիր փաստեր «Տանը մենակ» ֆիլմի մասին
02:25, 03.01.2019

Իսկապես դժվար է հավատալ, որ աշխարհի սիրելի փոքրիկ Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորած Մակոլեյ Քալկինն արդեն մեծահասակ է, քանի որ ամեն տարի Ամանորի շեմին իննամյա Քալկինինին տեսնում ենք բոլորիս հեռուստացույցի էկրաններին: Սիրով ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ Քալկինի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Տանը մենակ» -ի մասին:

1. «Տանը մենակ» ֆիլմաշարի սցենարի հեղինակ Ջոն Հյուզը առաջին մասի ամբողջ սցենարը գրել է ընդամները 9 օրում:
2. Ֆիլմերի ռեժիսորը Քեվին ՄակՔալիսթերին մարմնավորող դերասան ընտրելու համար 200 երեխայի է հանիդպել քասթինգի շրջանակներում, մինչև գտել է Մակոլեյ Քալկինին:
3. ՄակՔալիսթերների տունը գտնվում է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում՝ Չիկագոյից 21 մղոն հեռավորության վրա:
4. Գողերից մեկի՝ Հարի Լայմի դերը սկզբնապես առաջարկվել է Ռոբերտ Դե Նիրոյին, սակայն նա մերժել է առաջարկը:
5. Ի վերջո այդ դերը դերը բաժին է ընկել Ջո Պեսքիին, որը սովոր չէր ընտանեկան ֆիլմերում խաղալուն ու նկարահանման հրապարակում հաճախ հայհոյում էր:
6. Ֆիլմում պարբերաբար հայտնվող "Angels With Filthy Souls" ֆիլմն իրականում գոյություն չունի: Նրանք դա հատուկ «Տանը մենակ» -ի համար էին նկարել:
7. Երբ փորձում էին այն դրվագը, որտեղ Հարին սպառնում է կծել Քեվինի մատը, Պեսքին իրականում կծել է Քալկինին ու վերջինիս մատի վրա այդ հետքը մինչ այսօր կա:
8. Մարվիի դեմքի վրա հայտնված սարդն իրական էր, ու նրանք մեկ փորձից նկարել են այդ դրվագը: Սակայն այդ կերպարին մարմնավորող Դանիել Սթերնը ստիպված է եղել անձայն բղավել, որպեսզի սարդը չվախենա:
9. «Տանը մենակ» 1-ի ավարտն ի սկզբանե տարբեր է եղել մեզ հասած ավարտից: Այն մտածել էին ավարտել բանտախցի տեսարանով, որտեղ Հարին ու Մարվին հեռուստացույցով նայում են "Angels With Filthy Souls" ֆիլմը:
10. Բազի ընկերուհու նկարը, որ Քեվինը գտնում է, իրականում տղայի նկար է: Ֆիլմի ռեժիսորը չէր ցանկանում, որ որևէ աղջիկ իր տեսքի համար իրեն վատ զգա:
11. Մակոլեյը միակ Քալկինը չէ ֆիլմում: Նրա փոքր եղբայրը՝ Կիրանը, մարմնավորել է Քեվինի զարմիկին՝ Ֆուլերին, որը անընդհատ միզում էր տակը:
12. Քալկինն ինքն է նկարել այն քարտեզը, որտեղ պատկերված էին պլանավորված ծուղակները:
13. Ծեր Մառլին ֆիլմի կարևոր հերոսներից է, բայց իրականում նա սցենարի սկզբնական տարբերակում ընդհանրապես չկար:
14. Մայքլ Ջեքսոնը մեկ անգամ այցելել է «Տանը մենակի» նկարահանման հրապարակ: Եվ իրականում Ջեքսոնն ու Մակոլեյ Քալկինն ընկերներ էին: Վերջինս նույնիսկ Ջեքսոնի երկու երեխաների կնքահայրն է:
15. Դերասաններից ու նկարահանող խմբից ոչ ոք չէր կարծում, որ ֆիլմը հաջողության կհասնի: Բայց դրա առաջին մասը 476մլն դոլարից ավելի հասույթ է ունեցել ողջ աշխարհով մեկ ու 12 շաբաթ շարունակ համարվել կինոթատրոններում ցուցադրվող համար 1 ֆիլմը:

Մամուլի խոսնակ` Քրիստինա Արզումանյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Քրիստինա Արզումանյան
դեպի վեր