ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱԴԱՄԸ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑ ՄԱՐՏԻ 1 - ԻՑ: ԵՐԲԱ ԿԻՆԸ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ՄԱՐԴ ՏԻՏՂՈՍԻՆ
01:35, 04.01.2019
5090 | 0

Դրախտում երեքով էին՝ Ադամը, Եվան ու սադրիչ օձի կերպարանքի տակ թաքնված Սատանան: Ծննդոցի պատումը ցույցա տալիս, որ Աստված ամենագետ չի: Դեպքերի զարգացումը՝ սադրիչ Սատանա օձի կողմից Ադամի կնիկ Եվային մոտենալը, աշխարհ ստեղծող ՝՝ամենակարող՝՝ Աստծո կողմից չի կասեցվում: Ու ըտենց, թզբեխ ֆռռցնող խառոշի տղու դիրքերից Աստված պապին նայում էր, թե վերջը ինչա ըլնելու: Վերջը տխուր էղավ ու տխուր էղավ սկզբնապես բանից բեխաբար Ադամի համար: Եթե Աստված նախապես իմանար, թե ի՞նչ պտի տեղի ունենար, ապա ոչ մի Ադամ ու Եվա էլ չէր ստեղծի: Էդ նման կլներ նրան, որ մարդ իմանար թերթերից ֆուտոլի խաղի հաշիվը, բայց ներշնչելով, որ խաղը ուղիղ հեռարձմամբա, նստեր ու տեսաձայնագրությունը նայեր արդեն կայացած ու ավարտված խաղը: Բայց Աստված, քանի որ ամենագետ չէր ու առավել ևս ապագան չէր իմանում, հանգիստ տեղավորված իրա գահին աղի ֆստուշկով մի քանի շիշ պիվա կոնծելով ու բխկալով նայում էր տղամարդ - կին - սատանա կոմբինացիային (Բիբլիայում, ինչ խոսք, պիվի, աղի ֆստուշկի, առավել ևս՝ բխկալու մասին նշում չկա):

Ապագան չիմացող Աստծո սպասեիքները չարդարացան: Արդյունքները ցույց տվեցին, որ Ադամը սարսափելի անմտածված կերպով լսումա իրա կնգան: Աստված իրա հերթին, Ադամի ձեռը չբռնեց նրա խաբվելուց: Թողեց, որ էսօրվա դեմոկրատական հիմար ընթացակարգերի նման Ադամը ինքը ընտրի: Աստված Ադամին Լիլիթից հետո երրրորդ հնարավորությունը չտվեց: Ադամը իրա կնգանով հանդերձ տեղնուտեղը վտարվեցին դրախտից: Վտարվելու պահից Եվան էլ կիսեց Ադամի ճակատագիրը:

Ուշագրավը ըստեղ էնա, որ Սատանան Ադամին չի մոտենում, այլ մոտենումա Եվային, որպեսզի նրա միջոցով դուրս գա Ադամի վրա: Խելացիյա Սատանան ու ճանաչումա կնոջը ու նրա խասյաթը: Նա կնոջը գայթակղումա իրա խոստումներով: Ադամն էլ, ոչինչ չկասկածելով իրա խաբված կնգա մասին, վստահելով նրան, քանի որ կնիկնա, վարվումա կնգա ասածով: Ադամը չէր էլ կարա կասկածեր, որ իրա կնիկը իրա աչքից հեռու գաղտնի վեռբովկայիյա ենթարկվել Սատանայից, ինչի համար լրիվ ծրագրով հատուցումա: Այսինքն Ադամը դասեր չքաղեց մարտի մեկից, ներողություն՝ Լիլիթի հետ շփումից: Աստված այդպիսով ճանաչումա, որ իրա ստեղծած տղամարդ արարածը չափից դուրսա վստահում իրա կնգան ու չափից դուրս անկատարա դրախտում ապրելու համար, ինչի համար էլ վտարումա դրախտից: Իսկ Սատանան Եվայի վրա արված իրա դրույքի մեջ չսխալվեց: Սատանայի ու Ադամի անմիջական կոնտակտի դեպքում մեծագույն հավանականությամբ Ադամը չէր գայթակղվի, քանի որ Ադամի շփման օբյեկտը իրանից բնազդային օբյեկտ չէր ներկայացնում, հետևաբար իրան լրիվ տրամաբանական կպահեր: Այնինչ Սատանան Լիլիթի նախադեպից գիդի, որ կնգան տղամարդը ենթարկվումա բնազդների միջոցով ու էդ տեսանկյունից կնգա կողմից ամեն բան հաշվարկվածա: Իսահակյանի կողմից գրի առած հրեական առասպելի համաձայն.

՝՝― Բայց, Լիլի՛թ, հազար ցանկալի՛ Լիլիթ, եր՞բ տեսնեինք իրար, և ե՞րբ․․․
― Վաղը, — Ադամի խոսքը հրամայաբար կտրեց Լիլիթ և ակնթարթի մեջ սուզվեց թփերի մեջ՝՝։

Վիճակը այդպիսով պարզա:

Սատանան Ադամի սեռական բնազդը օգտագործեց ու հասավ իրա նպատակին: Բայց Ադամին ու Եվային դրախտից վտարելը չի նշանակում, որ Աստված արգելեց Ադամին վերադառնալ դրախտ: Աստված Ադամին դրախտից վտարումա բացապես կնգան լսելու պատճառով, որի հետևանքով Ադամը իրա սահմանած տաբուն՝ արգելքնա խախտում: Տրամաբանորեն Բիբլիական պատումը մեզ հասկացնումա, որ տղամարդը իրա համար դրախտ կարա քթնի ընդեղ ու էն ժամանակ, երբ գլխավոր ու ճակատագրական հարցերում չի լսի կնգան: Այսինքն Աստված Ադամին փաստացիորեն դասա տալիս, որ կնգան չլսի, չենթարկվի նրան, այլ հակառակը՝ իշխի սեփական բնազդները, որով կիշխի նաև կնգան ու ամենակարևորը՝ կպահպանի ՆՈՐՄԸ, ՕՐԵՆՔԸ: Այսինքն Ադամի՝ որպես տղամարդու համար, դրախտը բացվումա էն ժամանակ, երբ կնիկը բնազդների մակարդակով իշխանություն չունի իրա վրա: Ըստեղիցա առաջ գալիս կնգա կողմից անկողնով սեփական հարցերը լուծելու տրամաբանությունն ու վարքը, ինչը արդեն հին հրեաների համար վաղուց գաղտնիք չէր:

Աստված իրա համար պարզեց, թե Ադամը իրա կնգա հետ ունեցած հարաբերություններում ի՞նչ աստիճանիյա տղամարդ ու ինչ աստիճանիյա խելացի ու լիարժեք համոզվեց, որ էդ աստիճանը ողբերգական մակարդակի ցածրա:

Հրեաները, երբ իրանց մեջ տիրապտող դաժան մայրիշխանության վերջը տալու նպատակով իդեոլոգիա էին գրում հանձին Հուդայականության, էս դրվագը ներկայացնում են որպես տղամարդկանց համար կանանց հետ հարաբերություններում ուսուցողական - դաստիարակչական ուղեցույց:

Մի ուրիշ եզրակացություն էլ պետքա արվի ասվածից, բայց արդեն՝ աստվածաբանների համար: Աստված Սատանայի հետ երբեմն համագործակցումա, հակառակ դեպքում աշխարհի ՝՝ամենակարող՝՝ ու ՝՝ամենագետ՝՝ ԱՐԱՐԻՉԸ պետքա անհրաժեշտաբար իմանար հետագան ու առանց զարմանքի ու ցավի հետևեր տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին: Կամ էլ գոնե սադրիչ օձի կերպարանքով մոտեցող Սատանայի վզից բռներ ու իրա արարչագործության ներքին խոհանոցին թույլ չտար խառնվել: Բայց տեսնում ենք, որ Սատանան Աստծուց որևէ պատժի չարժանացավ: Աստված Սատանային արդեն ճանաչում էր, ի՞նչ իմաստ ունի պատժել մեկին, ով Աստծու համար կարգին ճնաչողական ծառայություններա մատուցում, ընդ որում՝ առանց որևէ մի խնդրանք - պահանջի: Բացի էդ էլ Սատանան արդեն պատժվել էր ու Աստծո կողմից ցած էր նետվել երկրի վրա՝ կատարելու իրա պրագմատիզմով հարուստ գործերը: Այսուհետ երկրային գործերում Սատանային որպես գայթակղիչ նորից կտեսնենք, երբ արդեն նստումա Հիսուսի ականջին ու ստուգումա նրա հավատքի ու հավատարմության աստիճանը Աստծու, նրա սահմանած նորմերի հանդեպ: Հիսուսը գրողի ծոցնա ուղարկում Սատանային՝ ցույց տալով, որ Աստծո զավակ կարա հանդիսանա ցանկացած ոք, ով պահպանումա իրա հոր՝ հայրիշխանական սկզբունքների ու բարոյախոսության հանդեպ հավատը: Հիսուսի ու Սատանայի օրինակով լիարժեք բացատրվումա, թե ինչի Սատանան անմիջական կոնտակտի մեջ չի մտնում Ադամի հետ: Հիսուսը կնիկ՝ որևէ էգ չուներ կողքին: Սատանան Հիսուսի վրա դուրս գալու իրա սև գործերի համար միջնորդ կողմ՝ կնիկ այդպիսով չուներ իրա տեսադաշտում ու իրան այդպիսով ստիպված մնում էր անձամբ անմիջական կոնտակտ հաստատել Հիսուսի հետ: Մնումա ենթադրել, որ եթե Հիսուսը կնիկ ունենար, Սատանան, աչքի առաջ ունենալով Ադամի տխրահռչակ նախադեպը, անպայման նրան կմոտենար կնգա միջոցով: Կխաբվե՞ր արդյոք էդ պարագայում Ադամի նման Հիսուսը որպես Աստծո որդի, թե չէր խաբվի, էդ մասին մնումա շվարած ձեռները կողմ պարզել՝ աչքի առաջ ունենալով Ադամի օրինակը: Բայց էս օրինակներով Բիբլիան գրող ավետարանիչները ներկայացնում են կնգանից՝ նրա ձենը լսելուց անկախ տղամարդու կոչման ու կերպարի մասին: Այսինքն ցանկացած պարագայում Աստված այդպիսով, պատգամումա տղամարդուն կանանց լսելու հարցում խուսափել մոլորություններից ու ճակատագրական նշանակության սխալներից:

Գրելով իրանց ու բացառապես իրանց վերաբերող Հուդայականությունը, հրեաները իրանց տղամարդկանց առաջ կոնկրետ երկընտրանք են դնում. կամ պտի իրանք իրանց խելքին ու տրամաբանությանը լսեն ու գնան ՝՝դրախտ՝՝, կամ էլ պտի կնգան լսեն ու գնան ՝՝դժողք՝՝: Աստված, ըստ հրեաների, ընտրության ազատությունա տալիս, բայց միաժամանակ հուշումներ էլա տալիս, թե ո՛ր ճամփենա ձեռնտու, այսինքն ո՛ր ճամփանա տանում էրկու սեռերին էլ դեպի դրախտ:

Նկատել տամ, որ դրախտում Եվան իրա կարգավիճակով հավասար էր Ադամին: Դրախտից վտարվելուց հետո Եվայի ստատուսը փոխվումա. «Ապա կնոջն ասաց. խիստ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը, և ցավերով երեխաներ կծնես, մեծ փափագ կունենաս քո ամուսնու հանդեպ, և ՆԱ ՊԻՏԻ ԻՇԽԻ ՔԵԶ ՎՐԱ» (Ծննդոց 3։16):
Այսինքն դրախտում կինը իրա կարգավիճակով լիարժեք հավասար էր Ադամին ու չէր իշխվում նրա կողմից: Աստված պատժումա նաև Ադամի կնոջը՝ Եվային, որպես հեշտությամբ գայթակղվող, ագահ, կապեր ու նորմեր չգիտակցող, պատվիրաններ խախտող արարածի, ով այսուհետ պետքա մշտապես իշխվի՝ հսկողության տակ գտնվի տղամարդու կողմից, որ սխալ բաներ չանի: Իմ կողմից ասեմ՝ համաձայն եմ, ըտենց ավելի ապահովա էրկուսի համար էլ: Բայց գլխավոր պատասխանատվությունը՝ նորմը խախտելու համար, Աստված իրավացիորեն Ադամի վրայա դնում, քանի որ Աստված ելույթա ունենում ոչ թե Եվայի, այլ՝ Ադամի կողմից արգելված պտուղը ճաշակելուց անմիջապես ՀԵՏՈ, որով էլ ցույցա տալիս, որ դրանով մեղսագործությունը ավարտուն ամբողջականացած տեսքա ստանում Ադամի դիրքորոշմամբ: Ադամով, ով պետքա ուղեղը աշխատացներ, այլ ոչ թե ավտոմատ հետևեր Եվայի խորհրդին: Փաստորեն վերջին հաշվով Ադամից էր կախված նրանց դրախտում գտնվել - չգտնվելու հարցը:
Իսկ ապացույցը, որ դրախտում Աաստված Եվային ու Ադամին հավասարա ստեղծում ըստեղա.
«Որոշ ժամանակ անց նրանք լսեցին Աստծու ձայնը, երբ նա օրվա հով ժամանակ շրջում էր պարտեզում։ Այդ պահին մարդն ու իր կինը Աստծու երեսից թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ։ Իսկ Աստված ԿԱՆՉՈՒՄ ԷՐ ՄԱՐԴՈՒՆ՝ ասելով. «Որտե՞ղ ես»: Ի վերջո, նա պատասխանեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում և քանի որ մերկ էի, վախեցա ու թաքնվեցի»: Նա էլ ասաց. «Ո՞վ քեզ ասաց, որ մերկ ես: Մի՞թե կերել ես այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել»: Իսկ մարդն ասաց. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա» (ԾՆՆԴՈՑ 3: 8)

Աստծո կանչին այդպիսով որպես ՄԱՐԴ Ադամնա պատասխանում: Աստված նորից չգիդեր, թե երկուսից ո՛վ կհամարձակվի պատասխանատվություն կրել ու առաջինը արձագանքել իրա կանչին: Հանդեսա գալիս Ադամը, այլ ոչ թե կինը՝ Եվան, չնայած որ դրաման սկսվել էր կնոջից: Կինը Ադամի հետ միասին արդեն ճաշակել էր բարու ու չարի իմացության պտուղը ու հասկացել էր իրա մեղավորությունը ու պատասխանատվություն կրելու վախից պապանձվել էր Ադամի հետ միասին թփերի հետևում: Աստծուն, նրա առաջ պատասխան տալու վախը իրա մեջ հաղթահարումա Ադամը: Քուչիստականով ասած՝ սաղ բազզառը իրա վրայա վերցնում Ադամը: Եվան՝ իրա մեղսակցությունից պապանձված, ՄԱՐԴ կոչվելու առաջնայնության իրավունքը այդպիսով ԿԱՄԱՎՈՐ հանձնումա Ադամին ու այդպիսով դարերի ու սերունդների առաջ ստանձնումա իրա երկրորդական դերը: Մեղասգործության պահից այդպիսով ՄԱՐԴ տիտղոսը անցնումա բացառապես տղաՄԱՐԴՈՒՆ, իսկ կինը ընդամենը կինա: Անցնումա Ադամին, քանի որ այսուհետ նրա վրայա դրվում կնոջը չենթարկվելու ու հերթական անգամ նորմեր չխախտելու մեծ պատասխանատվությունը: Կինը այսուհետ դրախտից վտարվելուց հետո մարդ չի կոչվում: Այսուհետ կինը էդ ՄԱՐԴ տիտղոսին կարժանանա մենակ էն ժամանակ, երբ քիթը չի խոթի տղամարդկանց գործերի մեջ, չի գայթակղվի ամուսնուն ճիշտ ուղղուց շեղող անծանոթների խորհուրդներից ազդված, չի մոլորեցնի, չի ֆռռացնի, չի խանգարի իրա տղամարդուն ու այդպիսով տղամարդու հետ հավասար հավասարի իրավունքով այլաբանորեն ասած՝ դրախտա կմտնի, քանի որ տղամարդու հետ հարաբերություններում կարողացելա զսպել իրա կին բնույթը:

ԾՆՆԴՈՑ գլուխը գրող հին այրերի խորաթափանցությամբ կարելիյա մենակ հիանալ:




Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


03.01.2019
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Աբրահամյան Ստեփան
14:17, 14.01.2024
402 | 0
02:08, 04.01.2019
4227 | 0
01:48, 22.12.2018
4341 | 0
18:28, 15.12.2018
3074 | 0
18:12, 15.12.2018
3480 | 0
00:11, 12.12.2018
3999 | 0
02:33, 10.12.2018
2858 | 0
դեպի վեր