ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ԿԸՀ-ն հրապարակեց մանդատից հրաժարված պատգամավորների անունները
16:41, 04.01.2019
5362 | 0

Խորհրդարանական ընտրություններից հետո թվով 20 թեկնածու ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ-ին: Այս մասին այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ մանդատից հրաժարված թեկնածուներից 18-ը Իմ քայլը դաշինքից են, 2-ը Լուսավոր Հայաստան կուսակցությունից: ԲՀԿ-ից մանդատից հրաժարվողներ չկան:

Մանդատից հրաժարվելու մասին բոլոր դիմումները նոտարական կարգով հաստատված են:
Իմ քայլը դաշինքից մանդատից հրաժարվել են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հակոբ Արշակյանը, Արսեն Թորոսյանը, Գարիկ Սարգսյանը, Էրիկ Գրիգորյանը, Գնել Սանոսյանը, Տրդատ Սարգսյանը, Անդրեյ Ղուկասյանը, Դավիթ Գևորգյանը, Նարեկ Բաբայանը, Ֆելիքս Ցոլակյանը:

Լուսավոր Հայաստան կուսակցությունից մանդատից հրաժարվել են Քրիստ Մարուքյանն ու Արմեն Բաղդասարյանը:


https://analitik.am/news

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4916 | 0
դեպի վեր