ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՄԱՆՈՐՅԱ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
11:47, 05.01.2019
8513 | 0

իրելի հավատավոր հայորդիներ Կոտայքի թեմի,
Կեչառիս պատմական վանքի լուսո խորանից շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Վերարժևորելով արդեն պատմության էջ դարձած 2018 թվականը՝ պետք է շեշտենք, որ այն նշանավորվեց հոգևոր կյանքում ունեցած մեր ձեռքբերումներով՝ թեմական այցեր հոգևոր համայնքներ, սոցիալական աջակցություն կարիքավոր ընտանիքներին և մասնակցություն կրթօջախների ներկայացրած հոգևոր-մշակութային միջոցառումներին: Տարին նշանավորվեց նաև Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում քահանաների ձեռնադրությամբ:
Տարեմուտը յուրատեսակ հաշվետվության մի շրջան է յուրաքանչյուրիս համար: Ավետարանական տնտեսի պես մեզանից յուրաքանչյուրը պատրաստվում է նախընթաց տարում իր արած-չարածի համար պատասախան տալու առաջին հերթին իր խղճին, ապա՝ իր Աստծուն: Ամանորը արարելու և ապրելու մի նոր սկիզբ է՝ նոր փորձառությամբ զորացած և իմաստնացած նորոգ կյանքի սկիզբ: Մի նոր սկիզբ, որը տանում է մեզ ի մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերստին Սուրբ Ծնունդ եւ Աստվածահայտնություն: Լուսե մի տոն, որը մեզ հոգեպես ավելի կզորացնի և կմերձեցնի Մայր Եկեղեցուն: Մաղթում ենք, որ այս Նոր տարում աստվածային սերն ու խաղաղությունը թևածեն բոլորիդ օջախներում եւ հոգիներում:
Շնորհավո՜ր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ:


Տ. ԱՌԱՔԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՔԱՐԱՄՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4905 | 0
դեպի վեր