Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.40, EUR 539.06, RUB 7.43, GBP 605.13
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նշանակումները կատարել է թեմակալ առաջնորդը, ոչ թէ Մայր Աթոռի գահը բռնազաւթած արարածը»
12:30, 11.01.2019

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպս. Յովհաննէսեանի հրաւէրով, 2018 թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիա է ժամանել Կոմիտաս վրդ. Յովնանեանը՝ իբրեւ հոգեւոր հովիւ գործելու Ֆրանսիայի Ռոնի, Իզերի եւ Դրոմի նահանգների հայութեան համար: Իսկ Գրիգոր աբղ. Խաչատրեանը նշանակուել է Ստրազբուրգի հայոց հոգեւոր հովիւ:
Հետաքրքրական են փաստերը, որ նշանակումները կատարել է թեմակալ առաջնորդը, ոչ թէ Մայր Աթոռի գահը բռնազաւթած արարածը, ինչպէս ընդունուած կարգն է, եւ դրանք հրապարակուել են աւելի քան 40 օրուայ ուշացումով...
Լուրը իր յունուարի 10-ի համարում հրապարակած Փարիզի «ՆՈՐ ՅԱՌԱՋ» թերթը մէկ այլ հրապարակման մէջ անդրադարձել է Գարեգին Բ-ի կողմից 2019 թուականը ընտանիքի տարի հռչակելուն, որի աւարտին անաչառ ներկայացրել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումի գործունէութիւնն ու պահանջները եւ յատուկ ուշադրութիւն հրաւիրել այն փաստի վրայ, որ իր ամանորի ուղերձում Գարեգին Բ-ն բնաւ չի ակնարկել Թաւշեայ յեղափոխութեանը՝ բաւարարուելով նշել «մեր կեանքում ինչ-որ փոփոխութիւնների» մասին:

Գէորգ Եազըճեան

Հ.Գ. Հիշեցնենք, որ սա այն Գրիգոր աբեղան է, ով Նիսում կիսատ էր թողել Պատարագի մատուցումը` կռվի բռնվելով թաղականներից Արամ Քարթունի հետ: Իսկ Ստրասբուրգում նրա նշանակումը միայն նպատակ ունի հոգևոր ծառայությունից դուրս մղել կարգաթող վարդապետ, ապա ամուսնացյալ Մակար Հովհաննիսյանին, ով ինքնակամ մեկնել էր Ստրասբուրգ, որպեսզի հոգա տեղի հայ համայնքի հոգևոր կարիքները` ներկայանալով Տեր Մակար քահանա Հովհաննիսյան:

Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ազատ Խոսք
դեպի վեր