ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
ՀԵՐԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻՆ
22:44, 11.01.2019
5984 | 0

Երբ սահմանը պաշտպանված չէ՝ ազգիդ վտանգ է սպառնում ցանկացած կողմից: Ասել է, թե տունն առանց դռան կամ տան դուռն առանց փականի: Իսկ եթե սահմանն ամուր է՝ ոչ մի թշնամի չի կարող թափանցել սահմանները մեր հայրենի:

Սահմանն էլ ուժեղ է մեր հայի աննկուն ու անվախ զինվորներով: Սակայն, զինվորն իր հերթին, քիչ բան կարող է անել, եթե սահմանը պաշտպանված չէ: Իսկ եթե պաշտպանված չէ՝ օտարը շուտ ներս կխուժի: Իսկ սահմանի ամրության համար այսօր մեր սպաներին ու զինվորներին պետք են աներեր դարպասներ: Աներեր դարպասներն էլ կառուցվում են անիվներով և պարկերով լի ավազներով: Ու այդ անիվները սահման հասցնում են մեր հայրենասեր հայորդիները և հայուհիները:

Հերթական անիվների ևս մի հսկայական քանակություն շուտով կհասնի սահման՝ դիրքեր, որ կպաշտպանի մեր քաջարի զինվորներին ու դարպասները հայրենի:

Իսկ այդ նախաձեռնությունն, ինչպես միշտ, ապրիլյան պատերազմի քաջ տանկիստ, անմահ հերոս Տիգրան Աբգարյանի եղբորն է՝ Ժորա Աբգարյանինը:

Ժորայի այս վեհանձն քայլը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Անընդհատ կրկնվում է, ունի շարունակություն և դեռ շարունակվելու՛ է: Նա գերադասում է մտածել, որ իր եղբայրը սահմանին է ու այս ամենը նա անում է իր եղբոր համար:

Բոլոր զինվորներն էլ եղբայր են Ժորայի համար, ովքեր դիրքերում են և խրոխտ ոգով պաշտպանում են հենց իրեն ու ողջ հայ ազգին: Ու նա ամեն ինչի պատրաստ է, որպեսզի իր զինվոր եղբայրներն անվտանգ լինեն դիրքերում և նա նրանց մեջ տեսնի եղբորն իր թանկ ու անպարտելի:

Քաջը միշտ էլ քաջ է որտեղ էլ լինի՝ սահմանին, թե թիկունքում: Անվախը միշտ էլ անվախ է՝ կռվի բովում, թե խաղաղության մեջ: Բարի ու մնայուն գործ անողը միշտ էլ հավատարիմ է իր առաքելությանը՝ ինչ պայմաններում էլ նա գտնվի:

Ահա այդպիսին է իր հոգով, իր էությսմբ և իր ոգով մեր Ժորան՝ Ժորա Աբգարյանը:

Սակայն այս անգամ իմ հիացմունքն ու զարմանքը չի ավարտվում միայն Ժորայի այս վեհ քայլով: Այս անգամ նրան է միացել և իր օգնությունն է ցուցաբերել նորափթիթ, նոր կյանք մտնող 18 տարեկան մի աղջնակ՝ Սվետա Հախվերդյանը:

Զարմանքս, ուրախությունս և հիացմունքս անթաքույց էր, երբ նա զանգեց ինձ ու հայտնեց իր պատրաստակամությունը Ժորային օգնելու հարցում:

Նա արտաքնապես շատ փխրուն ու նուրբ էակ է: Բայց այդ փխրուն արտաքինի տակ թաքնված է ուժեղ ու հզոր կամք, խրոխտ ոգի, քանզի լինելով իգական սեռ՝ նա ուսանել է Արմավիրի Տիգրան մեծ ռազմական վարժարանում և գիտի ո՞վ է զինվորը, ի՞նչ է պետք նրան և ինչպե՞ս կարելի է անկոտրում պահել վերջինիս ոգին և անառիկ պահել սահմանները Հայաստանի:

Եվ իր հեզությամբ կարողացավ հավաքել 150-ի հասնող անիվներ, գտնել համապատասխան մեքենա և տեղափոխել հսմապատասխան պահեստ՝ մինչև դրանք հասցվեն Արցախի սահման:

Կողքից, որպես դիտորդ, երբ նայում եմ՝ զարմանում եմ և ուրախանում, որ մեր օրերում ունենք այսպիսի հզոր ոգով հայրենասեր հայորդիներ, հայուհիներ:

Ու այսօր, ես էլ իմ հերթին, և՛ Ժորային, և՛ Սվետային մաղթում եմ, որ միշտ մնան նույնքան անկոտրում և հզոր, ինչպես այսօր են:

Հպարտորեն ասում եմ բռա՛վո հերոսիս եղբորը՝ Ժորա Աբգարյանին, ով իր գործում, ոչ պակաս հերոս է, ապա նուրբ ու հեզ, բայց և հզոր ոգով այս աղջնակին՝ Սվետա հախվերդյանին:

Այո՛, երբ ազգիդ երիտասարդն է անկոտրում ու ոգով հզոր՝ ուրեմն ազգդ ունի ապագա ու կապրի դարե՛ր:


Հոգեբան Մարինե Մանուկյան

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Մարինե Մանուկյան
23:46, 19.06.2020
3305 | 0
22:36, 18.04.2020
3723 | 0
21:54, 18.04.2020
4922 | 0
21:00, 26.10.2019
4503 | 0
22:14, 13.06.2019
3861 | 0
21:39, 11.05.2019
4824 | 0
դեպի վեր