ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ֆրանսիայում իրավիճակը սրացել է. Ձերբակալվածների թիվն անցնում է 200-ը
04:32, 13.01.2019
4008 | 0

Ֆրանսիայում բողոքի ակցիայի 9-րդ համազգային օրվա ընթացքում ձերբակալվել է շուրջ 240 մարդ: Այս մասին հաղորդում է "TASS" - ը:

Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի գնահատականներով, ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է 84 հազար մարդ: 240 մարդ ձերբակալվել է, նրանցից 200-ը կալանավորվել են: Փարիզում 156 ձերբակալվածներից կալանավորվել է 74 մարդ։
Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Ստրասբուրգում, Լիոնում, Լիլում, Թուլուզում եւ Բորդոյում: Նշվում է, որ մի շարք քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են եղել:

Ֆրանսիայում խռովությունները սկսվեցին հոկտեմբերի կեսերից: Բնակչության դժգոհությունները սկսվեցին այն ժամանակ, երբ շրջանառվեցին լուրեր բենզինի հարկի աճի մասին։
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարեց, որ սակագների բարձրացման հարցը կսառեցվի, սակայն անկարգությունները շարունակվեցին: Ավելի ուշ սկսվեցին ցուցարարների զանգվածային ձերբակալություններ։ Դեկտեմբերի 10-ին Էմանուել Մակրոնը արտակարգ դրություն մտցրեց և հայտարարեց տնտեսական միջոցառումների մասին։

Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր