ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մանե Թանդիլյանը հիշեցրեց Արարատ Միրզոյանի՝ երեխաների օրգանների վաճառքի մասին «օդում կախված լուրերի մասին»
10:39, 16.01.2019
3691 | 0

Դուք արդյոք խոսել եք ձեր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ճշտելու «օդում կախված լուրերի» ակունքները, երեխաների օրգանների վաճառքի հետ կապված եւ արդյոք այդ հարցով դիմել եք իրավապահ մարմիններին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանին նման հարցով դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Ի պատասխան Նարեկ Զեյնալյանը նշեց, որ առաջին անգամ է այդ մասին լսում այդ մասին, եւ եթե կա նման խնդիր, պետք է դիմել իրավապահ մարմիններին:


Մանե Թանդիլյանը կրկնեց իր հորդորը՝ հարցը քննարկել Արարատ Միրզոյանի հետ. «Պետք է հասկանալ, թե որքանով են ճշգրիտ այդ տվյալները: Ես ղեկավարել եմ ոլորտը եւ նման տեղեկատվություն, անգամ ոչ անվանական, եթե եղել է, մենք դիմել ենք իրավապահներին»:

Խնդրին արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Խոսքը ոլորտում առկա բավականին դաժան միջազգային մաֆիայի մասին է եւ հնարավոր ռիսկերից, այդ մաֆիայի ճիրաններում հայտնվելու ռիսկերից խուսափելու համար Հայաստանի կողմից կիրառվող ջանքերի, պրոցեսի վերահսկման մասին է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 10-ին կառավարության նիստում Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել էր հետեւյալը. «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ կոռուպցիայի, այլ մաֆիայի հետ: Ես վերջին ամիսներին փորձել եմ համառորեն այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ, որ շատ մոտ է ամեն բան բացահայտվելուն, բայց մինչեւ վերջ չեմ կարողացել արդյունք գրանցել:

Ընդ որում, գումարները, որոնք սկսվում են մանկատներում, շարունակվում այլ մարմիններում, այսբերգի գագաթն է: Շատ ավելի ցավալի իրողության հետ գործ ունենք, մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում արտասահման որդեգրվողների: Դեռ ոչ մի դեպք չի բացահայտվել, բայց շարունակաբար, չգիտեմ հիմնավոր, թե անհիմն, կասկածներ կան, որ հատկապես երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման եւ այդ երկրները հայտնի են վատ առումով: Երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների տարբեր երկրներից, եւ հետագայում այդ երեխաները կարող են զրկվել ասենք մի երիկամից»:

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան էր տվել. «Օդում կախված համառ լուրեր կան: Մենք այստեղ լրջագույն վերահսկողության խնդիր ունենք»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր