Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.07, EUR 542.91, RUB 7.61, GBP 608.65
+32 °C, +22 °C ... +34 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵ՛Ր, ԻՆՉ ՑԱՆԵՑԻՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵՑԻՔ
03:10, 17.01.2019
ԱՅՍՕՐ ԼՍՈՒՄ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ Դաշնակցության ընդհանուր ժողովը՝ Հրանդ Մարգարյանի ելույթը կապված Ղարաբաղի հարցի հետ, ուզում եմ հիշեցնել․ նո՞ր հիշեցիք հող հանձնելու մասին, բա որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր Պետրոսյան բարձրաձայնում էին, ինչու՞ էիք ջուր առել ձեր բերանները․․ ա՜խ հա, եթե ծպտուն հանեիք պորտֆելներից կզրկվեիք․․․հող հանձնելու խոսակցությունը այսօր չի եղել, Սերժի օրոք է եղել, իսկ Դաշնակցական կուսակցությունը Ձայն բարաբարո անապատե, , , ԸՆԿԵՐ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՄ․ ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ ԵՔ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆՈՒՄ, ԳՈՆԵ ՀԱՄԵՍՏՈՐԵՆ ԼՌԵ՛Ք, ՈՒ ՁԵԶ ԱՎԵԼԻ ՄԻ ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿԵՔ․․․այս հոդվածս պետք է ասեմ, որ մի քանի անգամ է հայտնվել ֆեյսբուքում, էլ չեմ ասում դեռ 1999-ին իմ «ԲԱՑ ՆԱՄԱԿԸ» դաշնակցությանը, երբ ֆուտբոլային դիվանագիտությունից սկիզբ առավ ազգադավ պրոտոկոլները և հաճախ եմ սթափության կոչեր հնչեցրել, բայց ցավոք դաշնակցությանը բացի պորտֆելներից ոչինչ չէր հետաքրքրում․ անգամ նվիրված ՀՀԿ-ին, որ ձեր վերջին վատությունն արեցիք մեր նոր իշխանությանը «նոր ընտրական օրենսգրքի» ընդունմանը դիտմամբ 2 դաշնակցական պատգամավորներ բացակա տվեցիք ՀՀԿ-ի հետ դաշն կնքելով, որ չընդունվի օրենսգիրքը,
որը բումերանգի էֆեկտ ունեցավ, օգնելով ՀՀԿ-ին դուք էլ դուրս մնացիք ազգային ժողովից․ և ինչ ցանեցիք, այն էլ հնձեցիք․ հիմա երբ ժողովուրդը մերժեց, Դաշնակցական կուսակցությունը շատ ժամանակ ունի խորհելու, ձեր շարքերը մաքրելու և վերադարձնելու կուսակցության նախքին վստահությունը, , ,
ՆԵՐՔևՈՒՄ ԳՐՎԱԾ ԿՈՉԸ ԳՐԵԼ ԵՄ ԴԵՌ 2015-ին և հիմա լսելով Հրանդ Մարգարյանի ելույթը ներկայացնում եմ թարմացրած տարբերակով․․․
***
2015թ․

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՆ և ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ ԱՅՍՕՐՎԱ ․Հայաստանյան գերագույն մարմնի դաշնակցական պարագլուխներին ու վտարեն նրանց դաշնակցության շարքերից, , , կուսակցության գերագույն մարմինը պետք է ներկայացնեն նոր, երիտասարդ, հայրենասեր դաշնակցականներ․ այսօրվա դաշնակցական պարագլուխները տիրանալով պորտֆելների ու տարբեր աթոռների մոռացության մատնեցին իրենց բուն առաքելության մասին, շեղվելով կանոնադրությունից՝ դրժելով իրենց երդումը, խայտառակեցին կուսակցության պատիվը․․․ տիրանալով պորտֆելների և աթոռների, մոռացան և՛ Հայ դատ, և՛ Ցեղասպանություն, և՛ Արցախ, որի համար քիչ շարքային դաշնակցականներ չտվեցին իրենց ջահել կյանքը, , ․Ինչու՞ էր իրենց թվում, որ ժողովուրդը ոչինչ չի տեսնում և անտարբեր է մեր ազգային խնդիրներին, , , չարաչար սխալվեցին, , , հանկարծ չմտածեք, որ չարախնդում եմ, կամ, որ դաշնակցությունը դուրս մնալով ազգային ժողովից, ուրախ եմ․ ամենևին ոչ․․․կարծում եմ այսուհետ հետևություններ կանեն, , ,
Ո՞վ էր պատկերացնում, որ դաշնակցության գերագույն մարմնի գրասենյակը տեղափոխվելով Հայաստան, պետք է նրա պատասխանատուները իշխանության մաս կազմեն ու դառնան ՀՀԿ-ից էլ թունդ ՀՀԿ-ականներ, ավելի ճիշտ Սերժի վկաներ, Սերժի կամակատարներ, երես թեքելով ժողովրդից․․․Դրա համար էիք դաշնակցականներով ընկել դռնե- դուռ Սերժի «Բարեփոխված սահմանադրությանը» ԱՅՈ էին քարոզում, որ Սերժը հավերժ իշխեր․․․ երկիրը քանդվում էր․ արտագաղթ, աղքատություն, , անարդարություն, , , դուք հանուն պորտֆելների կույր ու համր էիք ձևանում․․․ Սփյուռքի տասնյակ շարքային դաշնակցականներ ցույցեր են կազմակերպում ի պաշտպանություն Սեֆիլյանի, «Սասնա ծռերի», , , , ամաչում էին ձեր փոխարեն, իսկ դուք թիկունք էիք կանգնում մի մարդու, որ թքած ուներ, թե ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չէ, բարձրաձայնում էր, որ Ադրբեջանին է հանձնելու արյունով ազատագրված մեր հողերը, երկիրը տանում էր դեպի կործանում․ բերդերը լցրել է քաղբանտարկյալներով, , ,
Երբ Սերժը բարձրաձայնում էր Արցախի տարածքների հանձնման մասին, ձեր՝ պորտֆելակիր դաշնակցականների այս անտարբեր կեցվածքն ուղղակի զզվելի էր․ փաստն եմ արձանագրում, որ ոչ միայն Արցախը ձեզ չէր հետաքրքրում, այլ՝ դուք 2009-ից էիք հարմակերպվել, որ Սերժ Սարգսյանի Հայ-Թուրքական սիրախաղի արդյունքում հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ստորագրեց «Փոխադարձ սահմանների ճանաչում» պրոտոկոլները․ այսինքն Հայաստանը ճանաչում է Թուրքիայի այսօրվա սահմանները, մենք էլ՝ Թուրքիայի․ այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք ազգովի 100 տարի պայքարել մեր պատմական հողերի համար․ դուք լռեցիք համրի նման և Դաշնակցության որդեգրված 100 ամյա պայքարից այնքան հեռացաք, որ 10 տարում գեթ մեկ անգամ չբարեհաճեցից Սերժից պահանջել հետ կանչել այդ ազգադավ, աշխարհի գերտերություններին մոլորեցնող պրոտոկոլները, , , Հայաստանյան գերագույն մարմնի պատասխանատուներ կոալիցիայի մաս կազմելով, դուք շեղվելով ձեր որդեգրած ճանապարհից, դառնալով իշխանությունների կամակատարը, շարքային դաշնակներն են ամաչում ձեր փոխարեն, , , Չմոռանամ ասել, որ դուք դեռ Քոչարյաի օրոք ձեր լռությամբ համաձայնություն տվեցիք «Մադրիդյան սկզբունքներին», որի հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին․․․ուզում եմ ասել, որ դուք կուսակցությունը շա՜տ վաղուց էիք պահել հոգևարքի մեջ դառնալով իշխանությունների կցորդը, , , առանց ամաչելու, մեկից բարձրաձայնեիք, որ դուք անցել էիք ՀՀԿ-ի շարքերը, որ ժողովուրդն այլևս ձեզանից սպասելիքներ չունենար ու սփյուռքի Դաշնակցական ընկերներն էլ հնարավորություն ունենային կուսակցության նոր գերագույն մարմին ընտրեին ու նախընտրելի է, որ գերագույն մարմնի գրասենյակը լինի սփյուռքում, ո՛չ Հայաստանում․․․
ԱՄՈԹ Է, ՈՐ ՁԵԶ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐ ԿՈՉԵՆ, ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿԻՐԸ ԾԱԽՈՂ ՍԵՐԺԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐՆ ԷԻՔ, ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵԸ, , , ԴՈՒՔ ՀԱՄՐԻ ՆՄԱՆ ԼՌՈՒՄ ԷԻՔ, ՎԱԽԵՆՈՒՄ, ՈՐ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻՑ ԿԶՐԿՎԵՔ, , ՀԱՆՈՒՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՕԳՆՈՒՄ ԷԻՔ, ՈՐ ՍԵՐԺԸ ԵՐԿԻՐԸ ՔԱՆԴԻ, ԾԱԽԻ․ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՄԻևՆՈՒՅՆՆ ԷՐ, , , և ԴԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՉՔԻՑ ՉՎՐԻՊԵՑ, ԱՆԳԱՄ ՇԱՐՔԱՅԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԵՐԸ ՁԵԶ ՁԱՅՆ ՉՏՎԵՑԻՆ, , ԻՆՉ ՑԱՆԵՑԻՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵՑԻՔ, , , ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾԻՑ ՀԵՏևՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ, ՎԱՅՐ ԿԴՆԵՆ ԻՐԵՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ, ՆՈՐ, ՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՀԱՏՆԵՐ ԿԳԼԽԱՎՈՐԵՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՈՉ ԹԵ ՊՈՐՏՖԵԼԱՏԵՆՉԵՐԸ, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ- ԲՐՅՈՒՍԵԼ
Գրող հրապարակախոս
Մամուլի խոսնակ` Sona Arshuneci Arshuneci
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Sona Arshuneci Arshuneci
դեպի վեր