ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
ԱՐԱՄ Ա-ի ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ ԵՎ Ո՞ՒՄ ՄԵՂՔՈՎ 1995թ-ԻՆ ՉՄԻԱՎՈՐՎԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԱԹՈՌՆԵՐԸ
17:10, 17.01.2019
5354 | 2
Անհասկանալի է այն փաստը, որ վերջին շրջանում նկատում ենք Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի արհեստական ներկայությունը, ով իրեն ամեն պատեհ կամ անպատեհ առիթով մեջ է քցում:
Վերջերս մամուլում ականատես եղա մի հոդվածի, որտեղ Արամ Ա-ը կոչ էր անում, թե ՀՀ կառավարությունը պետք է փակի կամ բացի այս կամ այն նախարարությունը: Կամ ամեն առիթ օգտագործելով փորձում է անընդհատ իր անունը պահել մամուլում՝ շնորհավորելով կամ զորակցություն հայտնելով ՀՀ և Արցախի իշխանություններին: Այս ամենից զգալի է, որ այս անձը նմանատիպ ձևերով փորձում է ինտեգրվել և ինքնահաստատվել հայ իրականության մեջ:
Ինձ մոտ հարց է առաջանում, Արամ Ա-ը ո՞վ է, որ պետք է խառնվի Հայաստանի ներքին գործերին կամ պետական այլ հարցերին, դա նույնն է դառնում, որ Լիբանանի հայ կաթոլիկ կամ հայ բողոքական առաջնորդներին էլ պետք է թույլ տանք, որ նրանք ևս խառնվեն Հայաստանի կառավարության ձևավորմանը և հանդես գան իրենց հուզող դիտողություններով:
Հասկանում եք սա արդեն չափից դուրս է, և ակնհայտ է, որ տվյալ անձը ի դեմս Արամ Ա-ի հանուն իր անձի ռեկլամացյայի, անցնում է բոլոր սահմանները՝ փորձելով իր անձի շուրջը ձևավորել մտահոգ և հայրենասեր հոգևորականի կերպարը, սակայն, չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ նրա մտահոգության սահմանները ավարտվում են այնտեղ, ուր սկսվում է ՀՅԴ մտահոգության սահմանները ու դրանից ելնելով չեմ հավատում նրա անկեղծ մտահոգություններին:
Ի վերջո կա ամենից տխուր հանգամանքը, որ մոռանում են բոլորը, մոռանալով, թե 1995 թվականին ո՞ւմ համառ ջանքերով ձախողվեց երկու կաթողիկոսությունների միավորման հարցը: Իհարկե Արամ Ա-ի, ով հանուն իր կաթողիկոսական գահ բարձրանալու մարմաջների վիժեցրեց պատմական այն գեղեցիկ պահը, որով Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է միավորվեր Ամենայն Հայոց Կաթողիկոսության հետ: Նա անտեսեց և՛ Գարեգին Ա կաթողիկոսի հորդորները, և՛ համայն հայ ժողովրդի պահանջը, հանուն իր անձնական շահի: Իսկ հիմա փորձում է բղավոցներով հրապուրել ժողովրդին և մոռացության տալ իր կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն հասցված ամենամեծ և պատմական վնասի փաստը:
Ահա այս ամենի ֆոնին հասկանալի է նաև Արամ Ա-ի անիմաստ մրցակցային փորձերը Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ, որը նա արտահայտում է շատ ընդգծված և շինծու ձևով:


Է. ԵԱԳՈՒՊՅԱՆ
Հեղինակ` Հույս
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հույս
դեպի վեր