ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արդարամիտ քաղաքապետի օրինախախտումները
02:01, 18.01.2019
2445 | 0
Հեղափոխության էյֆորիան կարծես չի դադարում իր ազդեցությունն ունենալ և ընդլայնել սահմանները հատկապես մարզերում։ «Քաղաքացիական պայմանագիր» բրենդը ասես թրենդային է և ով որ շուտ կրի նորաոճ տեսականին՝ կդառնա բրենդի հերթական դեմքը։ Հետհեղափոխական ֆոնին գերաճ է նկատվում ինքնակոչերի և ինքնակազմակերպվողների համակարգում։ Հունվարի 12-ին մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի։ Եվ ահա այս ֆոնի վրա էլ Էջմիածնում տեղի են ունենում մի շարք զարգացումներ՝ կապված Մանվել Գրիգորյանի բարեկամական շրջապատին թիրախավորելու և առանձնահատուկ ուշադրության արժանացնելու նպատակով: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ով երբևէ չի փայլել իր ղեկավամամբ այս ամիսների ընթացքում, նախազգուշական գրություններ է ուղարկում Մանվել Գրիգորյանի դստեր ամուսնուն՝ Արտակ Պողոսյանին, անօրինական շինարարություն իրականացնելու և վարչական տարածքի ապօրինի շահագօրծման մասով:
Նշենք նաև, որ տարածքը գտնվում է ք.Էջմիածնի Սպանդարյան-Միջուլին խաչմերուկում, որտեղ բնակելի տների մեծամասնությունն ապօրինաբար զավթել են վարչական տարածքի հանրային սեփականությունը՝ ստեղծելով ավտոտնակներ և կանաչ գոտիներ: Արդարամիտ քաղաքապետը, ստվերում թողնելով իր տան ապօրինաբար հանրային տարածք մուտք գործելու փաստը, որոշել է խելամիտ ձևով վրեժ լուծել և կենտրոնանալ Գրիգորյանների դինաստիային, նկատի ունենալով վերոնշյալ դեպքը: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ անելու նպատակով զրուցեցինք Ա. Պողոսյանի հետ, ով իր խոսքում ասաց, որ ավտոլվացման կետը արդեն աշխատում է գրեթե երկու տարի և երբևիցե որևէ անհանգստություն չի պատճառել բնակիչներին, բայց մի շարք հանգամանքներ հաշվի առնելով արդեն աշխատում են մինչև ժամը 23.00:
Քաղաքապետի կողմից ստացած գրության մեջ նաև նշվում էր, որ կառույցը չի համապատասխանում անվտանգության չափորոշիչներին, ինքնակամ չքանդելու դեպքում քաղաքապետարանը հանձ կառնի ապամոնտաժել կառույցը: Ա. Պողոսյանը նաև հավելեց, որ անվտանգության համար նախատեսված բոլոր չափորոշիչներն արդեն լիարժեք են և կոչ արեց քաղաքապետին սթափորեն նայել խնդիրներին՝ առանց վերապահումների:
Հեղինակ` Mamul.am
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Mamul.am
դեպի վեր