ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Մի՞թե գերմանացիները մտադիր են եղել ոչնչացնել սլավոններին
12:18, 19.01.2019
3422 | 0

Արդի ռուսների ու հետխորհրդային այլ ազգերի գերակշիռ մեծամասնությունը համոզված է, թե «անմարդկային ֆաշիզմը» ծրագրել է միլիոնավոր սլավոնների ոչնչացումը: Այս համոզմունքն այնքան ամուր է նստած շատերի մեջ, որ վերածվել է բացարձակ ճշմարտության: Մինչդեռ այսպիսի մտադրության մասին վկայող արժանահավատ ապացույցներ գոյություն չունեն:

Որպես սլավոններին ոչնչացնելու մասին տեսակետի ապացույց՝ պատմության կեղծարարները մե քանի «փատաթուղթ» են ընտրել: Դրանցից գլխավորը «Օստ» անվանյալ գլխավոր ծրագիրն է, որի տեքստն առ այսօր հայտնաբերված չէ: Այնուամենայնիվ, այդ «փաստաթղթին», որը վերնագրվել է «Դիտողություններ ու առաջարկություններ «Օստ» ծրագրի վերաբերյալ», Նյուրենբերգյան դատավարության ընթացքում անդրադարձ է եղել: Այդ դիտողությունների ու առաջարկությունների հեղինակ է համարվում գրավված արևելյան տարածքների նախարարության բաժիններից մեկի վարիչ Է. Վետցելը: Այս Վետցելի գրառումներն ամբողջությամբ (դրանք ընդամենը նոթատերում մատիտով արաված նշումներ են) մինչև այժմ չեն հրապարակվել: Համեմատաբար ամբողջական տեսքով դրանք ներկայացվել են «Военно-исторический журнал» -ում (1960 թ, թիվ 1, էջ 87-98):

Հրապարակված աղբյուրը չորս բաժնից է բաղկացած.

1. Ընդհանուր դիտողություններ «Օստ» ծրագրի վերաբերյալ,

2. Ընդհանուր դիտողություններ գերմանացման վերաբերյալ,

3. Լեհական հարցի վճռման մասին,

4. Ռուսական բնակչության նկատմամաբ հետագա վերաբերմունքի մասին:

Առաջին բաժնում Վետցելն անդրադառնում է արևելյան տարածքներում գերմանացիների վերաբնակեցմանը: Դրանց թիվը, ըստ Վետցելի, սկզբնական շրջանում պետք է կազմի 4 միլիոն 550 հազար մարդ: «Տեղի՝ ցեղային (ռասայական) առումով անցանկալի բնակիչները» պետք է Արևմտյան Սիբիր արտաքսվեն: «Մինչև վերաբնակեցումը 5 – 6 միլիոն հրեա պետք է ոչնչացվի»: Այնուհետև Վետցելը նշում է կատարել այն մասին, որ անհրաժեշտ է Արևելքի ժողովուրդների ցեղային կազմի հաշվառում կատարել:

Երկրորդ բաժնում այս պաշտոնյան, կամ մեկը, որը նրա անունից «թխել է» այս կեղծ փաստաթուղթը, քննության է առնում «գերմանացման» (ոչ գերմանական ծագմամբ տեղական բնակչությանը, որը նորդական ցեղի հատկանիշներ ունի, Ռեյխի ուղեծրի մեջ մտցնելը) համար անհրաժեշտ միջոցառումները: Օրինակ, խորհրդային «հիտլերագետ» ամուսիններ Դանիիլ Մելամիդն (կեղծ անունը` Մելնիկով) ու Լյուդմիլա Չյորնայան իրենց «աշխատություններ» -ում առաջարկում են «գերմանացում» -ը հասկանալ որպես ֆիզիկական ոչնչացում: Այսինքն, այս հրեա հրապարակախոսների կարծիքով, նացիստները ծրագրել են ոչնչացնել նորդական ցեղի ներկայացուցիչներին: Հետաքրքի~ր բացահայտում է:

«Փաստաթղթի» երրորդ բաժնում Վետցելը լեհերին «ամենավտանգավոր ժողովուրդ» է անվանում: Դրա հետ մեկտեղ, նա նշում է, թե «լեհական հարցը չի կարելի լեհերին ոչնչացնելու ճանապարհով լուծել», քանի որ «այդպիսի որոշումը հավերժորեն ծանր լուծ է դառնալու գերման ժողովրդի խղճին ու մեզ զրկելու է բոլորի համակրանքից»:

Չորրորդ բաժնում զեղծարարության հեղինակը դրվատանքով է արտահայտվում ռուսների ցեղային տեսակի մասին ու քննադատության է ենթարկում ոմն Աբելի, որն առաջարկել է ոչնչացնել ռուս ազգին:

«Փաստաթղթում» ցցուն փաստական սխալներ կան: Օրինակ` վերջին բաժնում Վետցելը գրում է երբևէ գոյություն չունեցած «Ռուսաստանի գործերով կայսերական կոմիսարիատ» -ի մասին: Դժվար է պատկերացնել, որ այդ պաշտոնյան ծանոթ չի եղել իր նախարարության կառուցվածքին: Հենց այս բաժնում էլ նա հիշատակում է Գորկիի ու Տուլայի գլխավոր կոմիսարիատների մասին, թեպետ Վետցելը չէր կարող չիմանալ, որ այդ տարածքային միավորները պաշտոնական թղթերում օկրուգներ են անվանվել (իսկ Լիտվան, Լատվիան, Էստոնիան ու Բելոռուսը գլխավոր օկրուգներ են անվանվել):

Վետցելը նաև մի շարք կատարելապես անհեթեթ առաջարկություններ է արել: Օրինակ` նա առաջարկել է լեհերի մի մասին Հարավային Ամերիկա (հատկապես Բրազիլիա) տեղափոխել: Այս առաջարկությունը շատ նման է հրեաներին Մադագասկար կղզում բնակեցնելու «որոշմանը»:

Ահա թե ինչու Վետցելի մատիտային գրառումներն ընդամենը կա'մ կեղծիքների շարան է, կա'մ «մասնագետների» կողմից խմբագրված մի սովորական գրառում: Ցանկացած պարագայում, սա չափազանց անարժանահավատ փաստաթուղթ է, որը լուրջ քննությանը չի դիմանում ու պետք է մեկընդմիշտ հանվի պատմական արժանահավատ աղբյուրների ցանկից: Ի դեպ, դա վաղուց արդեն արել են արևմտյան բազմաթիվ հետազոտողներ:

(շարունակելի)

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
170 | 0
դեպի վեր