ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին
00:09, 20.01.2019
3760 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի պարոն վարչապետ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ:

Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և
հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին:
Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև ՄԱԿ-ի քարտուղարը, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, Շվեդիայի, Ճապոնիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Լատվիայի կառավարության ղեկավարները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նշանակվել է վարչապետ:

Հեղինակ` Անկախ Լրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անկախ Լրագիր
դեպի վեր