ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի. Արթուր Վանեցյան
17:50, 01.02.2019
6054 | 0

զգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով կառավարության կազմի փոփոխություններին, որով քննարկվում է ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու և դրանով Ազգային ժողովին հաշվետվու դարձնելու հարցը:

«Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման, և եթե կորոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը: Բայց, ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է, և եթե Ազգային անվտանգության ծառայության նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իր քաղաքական ուժը, քաղաքականացվելու է», - ասաց Արթուր Վանեցյանը։

Հարցին, թե այսինքն՝ բանակը քաղաքակա՞ն է, ԱԱԾ տնօրենը նկատեց, որ բանակը նախարար ունի, բայց ունի նաև գլխավոր շտաբի պետ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է հաշվետվողականությանը, նա ասաց, որ կարծում է՝ իր նշանակվելուց հետո չի եղել դեպք, երբ հարցադրումները անպատասխան մնան: «Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է:

Անդրադառնալով «Երևան հիմնադրամի» -ի գործին՝ նա ասաց, որ հիմնավորվել է, որ գումարի մի մասը վատնվել է, մի մասը՝ ոչ, արդյունավետ նպատակային է ծախսվել: «Հիմնավորվել է 1 մլրդ 807 մլն դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է», -ասաց նա:

Անդրադառնալով Բագրատաշենի անցակետի հետ կապված իրենց հայտարարությանը՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ որոշ շրջանակներ սկսել են շահարկել, թե ԱԱԾ-ն խառնվում է այնպիսի գործերի, որոնք չեն մտնում իր իրավասությունների մեջ:



«Բայց ես հավաստիացնում եմ, որ սահմանին վերահսկողական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ է, որ այնտեղ ազատ տարածք լինի: Մենք իրավասություն ունենք վարչական պատասխանատվության ենթարկել սահմանային գոտում իրավախախտումներ թույլ տված անձանց, բայց այդ գործառույթից չենք օգտվում և կոչով դիմել ենք քաղաքացիներին:

Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքին ազատ տարածք կա, ՊԵԿ-ի հետ պետք է քննարկումներ իրականացնենք, փորձենք հորդորել, որ սահմանում մնացած մեքենաները տեղափոխեն այդ տարածք, մինչև համապատասխան որոշումը կընդունվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ», -ասաց նա:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4937 | 0
դեպի վեր