ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Իմ համազգեստը շատ մեծ ոգեւորություն է առաջացրել. Վանեցյանը՝ ԱԱԾ աշխատակիցների համազգեստի փոփոխության մասին
18:14, 01.02.2019
6504 | 0

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի, դրանով է պայմանավորված համազգեստների փոխման անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Փոխվել են շեւրոները, ԽՍՀՄ–ի փոխարեն գրվում է Հայաստանի Հանրապետություն, բայց համազգեստը չի փոխվել», –նշեց նա։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ այն համազգեստն, որ ինքն է կրում, մեծ ոգեւորություն է առաջացրել ԱԱԾ աշխատակիցներ շրջանում։

«Այն համազգեստը, որ ես կրում եմ, շատ ոգեւորություն է առաջացրել եւ բոլորը փորձում են այդ համազգեստը հանգնել» ։

Նա շեշտեց՝ դա փորձնական տարբերակ է. «Տաբատը մեր հիմնական համազգեստի տաբատն է, բաճկոնն է ավելացել։ Բաճկոնն էլ որպես այդպիսին ունեինք համազգեստի ցանկում, միայն մի քանի բան է փոխվել» ։

Վանեցյանը մանրամասնեց՝ համազգեստի փորձնական տարբերակը զրահապատ չէ. «Զրահապատ պետք չէ հագնել, բայց ինքն շատ լավ բան է, քանի որ նախ համազգեստը պետք է լինի հարմար, որովհետեւ մարդը ամբողջ օրը, լինում են դեպքեր նաեւ մի քանի լինում են համազգեստի մեջ» ։

Նրա համոզմամբ՝ համազգեստը նաեւ պետք է գեղեցիկ լինի, հատկապես կարեւոր սահմանապահ զորքերի ծառայողների դեպքում. «Համազգեստը նաեւ պետք է լինի աչքի համար գեղեցիկ։ Ես ասել եմ, որ առաջնահերթ փոփոխության են ենթարկվելու սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստները, որովհետեւ ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները եւ մեր քաղաքացիները առաջինը շփվում են սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ, իսկ նրանք զինվորական համազգեստով շատ խիստ են ու օտարերկրացիների հիշեցնում են խորհրդային տարիները, որտեղ ոչ այդքան լավ մթնոլորտ էր տիրում այդ առումով իսկ գեղեցիկ համազգոստով ծառայողները ՀՀ մուտք գործող քաղաքացիների համար այլ տպավորություն կթողեն», –եզրափակեց Վանեցյանը։

Նա հավաստիացրեց՝ համազգեստը փոխելով պետական միջոցներ չեն վատնում, ծախսում են այն միջոցները, որոնք պետական միջոցներից հատկացվում են ԱԱԾ համազգեստի համար, միայն փոխվում է դիզայնը։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Պարազյան
21:49, 30.01.2019
4909 | 0
դեպի վեր