ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Նշանավոր ռուսներից մի քանիսի կարծիքն իրենց հայրենիքի ու ազգի մասին
21:17, 04.02.2019
4030 | 0

Եթե Ռուսաստանում խստորեն ի կատար ածվեին բոլոր օրենքները, և ոչ մեկը կաշառք չվերցներ, կյանքը նրանում լիովին անհնար կլիներ:

Ալեքսանդր Գերցեն (1812 - 1870), ռուս հեղափոխական-դեմոկրատ, գրող, հրապարակախոս, փիլիսոփա և մանկավարժ

*****

Մարդը Ռուսաստանում ինչ էլ անի, միևնույն է նա ողորմելի է:

Մաքսիմ Գորկի (1868 - 1936), ռուս խորհրդային գրող

*****

Ռուսաստանին ոչ թե քարոզներ (նա դրանք շա~տ է լսել), ոչ թե աղոթքներ են հարկավոր, այլ բազում դարեր կեղտի ու թրիքի մեջ կորսված մարդկային արժանապատվության, իրավունքի ու օրենքների` առողջ բանականությանն ու արդարությանը (ո'չ թե եկեղեցու ուսմունքին) համահունչ արթնացում է պետք ժողովրդի մեջ ու հնարավորինս դրանց խստիվ կատարում…

Վիսարիոն Բելինսկի (1811 - 1848), ռուս գրող, քաղվածքը Գոգոլին գրված նամակից է

*****

Ռուսաստանը ոչ մի առանձնահատուկ առաքելություն չունի ու չի էլ ունեցել: Ժողովրդին մշակույթն է փրկում, և պետք չէ փնտրել ոչ մի ազգային գաղափար, դա պատրանք է: Մշակույթն է մեր բոլոր տեղաշարժերի և հաջողությունների հիմքը: Ազգային գաղափարի վրա կառուցված կյանքն անխուսափելիորեն սկզբում կհանգեցնի սահմանափակումների, ապա ծնունդ է առնում անհանդուրժողականությունն ուրիշ ցեղի, ուրիշ ժողովրդի, ուրիշ կրոնի նկատմամբ: Իսկ անհանդուրժողականությունը պարտադրաբար ահաբեկության է հանգեցնում: Չի' կարելի ամեն կերպ ջանալ նորից որևէ միասնական գաղափարախոսության վերադառնալ, որովհետև միասնական գաղափարախոսությունը վաղ, թե ուշ ֆաշիզմի է հանգեցնելու:

Դմիտրի Լիխաչով (1906 - 1999), բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս

*****

Մինչև Պետրոս Մեծը ռուսական պատմությունը համատարած հոգեհանգիստ է, իսկ Պետրոս Մեծից հետո` միայն քրեական գործ:

Ֆեոդոր Տյուտչև (1803 - 1873), ռուս բանաստեղծ

*****

Ամո'թ մեզ: Եվ այդ մե՞նք ենք ուզում Եվրոպային թիկունք դարձնել: Այդ մե՞նք ենք «Նոր սկիզբ» հռչակում ու «Նեխած Արևմուտք» -ի մասին խոսում:

Եթե ծնունդիցս առաջ Տերն ինձ ասեր. «Կո'մս, ընտրեք այն ժողովուրդը, որի միջավայրում ուզում եք ծնվել», ես նրան կպատասխանեի. «Ձերդ մեծություն, որտեղ ձեզ հաճո կլինի, միայն թե Ռուսաստանում չլինի»:

Ես սա խոստովանելու համարձակությունն ունեմ:

Ես չեմ հպարտանում, որ ռուս եմ, ես հնազանդվում եմ այդ վիճակին:

Եվ երբ ես մտածում եմ մեր լեզվի գեղեցկության մասին, երբ ես մտածում եմ մեր պատմության գեղեցկության մասին մինչև անիծյալ մոնղոլներն ու մոնղոլներից էլ խայտառակաբարո նզովյալ Մոսկվան, ուզում եմ գետնին փռվել ու թավալ գալ այն հուսահատությունից, որ մենք արել ենք Աստծուց տրված մեր տաղանդների հետ:

Ալեքսեյ Տոլստոյ (1817 - 1875), ռուս գրող, բանաստեղծ, դրամատուրգ, երգիծաբան, քաղվածքը Բ.Մ. Մարկևիչին գրված նամակից է

*****

Ինչո՞ւ են մեզ Եվրասիա անվանում: Եվրասիան այն է, երբ ավելի շատ Եվրոպա է, քան Ասիա: Իսկ մեզ մոտ ավելի շատ Ասիա է, քան Եվրոպա: Այդ իսկ պատճառով մենք ոչ թե Եվրասիա ենք, այլ Ասիոպա:

Միխայիլ Զադորնով (1948 - 2017), խորհրդային և ռուս գրող-երգիծաբան

*****

Ռուս մարդիկ ամբողջ աշխարհի ամենաստախոս մարդիկ են, մինչդեռ նրանք ոչինչ այնքան չեն հարգում, որքան ճշմարտությունը, ոչնչի այնքան չեն կարեկցում, որքան հենց ճշմարտությանը:

Իվան Տուրգենև (1793 - 1834), ռուս գրող

Ռուսաստանը ստրկությունից թվացյալ ազատության արագ անցավ: Մենք ապականում ենք այնտեղ, որտեղ ապրում ենք: Միջանցքներում` կեղտ, վերելակներում` մեզ: Հավանաբար, այդպիսի վերաբերմունքը ձևավորում է ճորտական մտածողությունը:

Օլեգ Յանկովսկի (1944 - 2009), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասան

*****

Ռուսները (ձին սայլին) երկար են լծում, բայց հետո ոչ մի տեղ էլ չեն գնում: Պարզապես լծում են ու լծից արձակում, լծում են ու լծից արձակում: Հենց սա էլ մեր առանձնահատուկ ճանապարհն է:

Գրիգորի Գորին (1940 - 2000), ռուս գրող, դրամատուրգ, սցենարիստ

*****

Ռուսաստանը բարեկամներ չունի, մեր վիթխարիությունից վախենում են…Ռուսաստանը միայն երկու հուսալի դաշնակից ունի` իր բանակն ու նավատորմը:

Ալեքսանդր 3-րդ (1845 - 1894), Ռուսաստանի կայսր

*****

Դե' ինչ, ես էլ եմ Ռուսաստանը սիրում: Այն իմ սրտի 1/6 մասն է զբաղեցնում:

Վենեդիկտ Երոֆեև (1938 - 1991), ռուս խորհրդային գրող

*****

Եթե կինդ դավաճանում է քեզ, ուրախացիր, որ նա ոչ թե հայրենիքին, այլ քեզ է դավաճանում:

Անտոն Չեխով (1860 - 1904), ռուս գրող

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
299 | 0
09:44, 13.04.2024
406 | 0
11:39, 08.04.2024
404 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
դեպի վեր