ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մե՛նք՝ հպարտ ՙՙՈՉ ՄԻ ԹԻԶԱԿԱՆՆԵՐՍ՛՛ թույլ չե՛նք տա
11:48, 10.02.2019
3723 | 0

«ՀՀ պաշտոնական իշխանությունների կողմից կարծիք չի արտահայտվել, իսկ ինչ վերաբերում է մաքսիմալիստներին, ապա նման ազգայնականներ գոյություն ունեն ամենուր, ինչպես և Ադրբեջանում» - ասում է Լևոն Զուրաբյանը, մարդ, ով պակաս մերժված ուժի ներկայացուցիչ չի: Ավելին ասեմ, Լյովիկն ու իր քաղաքական հայրերը մեկ անգամ արդեն մերժվել էին, իսկ հիմա ավելի ու ավելի մերժելի են դառնում: Եվ ուրեմն, պարզվում է, որ ԱՄՆ դեսպան Միլսը Հայաստանից ավելի տեղեկացված է, քան իրեն հայ համարող և քաղաքականությամբ զբաղվող սույն անձը: Ուրեմն, ըստ այս Լևոնի, մենք՝, , մաքսիմալիստներս՛՛, ասել է թե՝ հող չհանձնողներս, իսկ ինչպես այս Լևոնի քաղաքական հայրն էր ասում՝, , ոչ մի թիզականներս՛՛, չնչին փոքրամասնություն ենք կազմում, ինչպես և Ադրբեջանում և ամենուր:
Հիմա, քանի՞ անգամ այս մարդիկ պետք է մերժվեն, որպեսզի խելքի գան ու հասկանան ակնհայտը՝ Հայաստանում և ընդհանրապես՝ Հայության շրջանում հող հանձնողներ չկան՝ խոսքս ճշմարիտ Հայերի մասին է, այլ ոչ թե Հայի անվան տակ հանդես եկող հինգերորդ շարասյան: Լյովի՛կ, ավելի շուտ քեզ ու քո քաղաքական հայրերին կհանձնենք ազերիներին, քան մեր Հայրենիքի նույնիսկ ամենա ՙՙանպիտան՛՛ հողը: Տղե՛ք, ուղղակի հասկացե՛ք, ձեր հանձնելու կամ խաբելու ժամանակն անցել է վաղո՜ւց, հիմա այլ ժամանակներ են, հիմա առավել ևս անհնար է սակարկել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ամենաչնչին տարածքն անգամ:
Մե՛նք՝ հպարտ ՙՙՈՉ ՄԻ ԹԻԶԱԿԱՆՆԵՐՍ՛՛ թույլ չե՛նք տա ո՛չ թուրքին, ո՛չ թուրքանման հային, մեզ նորից զրկել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՑ, եթե այդ խոսքն անգամ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ամենաչնչին միլիմետրի մասին լինի:

Հ.Գ. եթե ընկերներիս մեջ մարդիկ կան, որ կնեղվեն շեշտադրումներից, և իրենց կհամարեն ասվածի շահառուն, ախպեր՝ սուս փուս գնացեք, ու չփորձեք ինձ համոզել որ քյոռն ու իր մանկլավիկները ճիշտ են, պետք է հանձնել: Իզուր տեղը դուք ձեզ մի՛ բացահայտեք...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Արմինե Հովհաննիսյան
դեպի վեր