Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+6 °C, +1 °C ... +10 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ֆրանսիական հումոր
17:15, 11.02.2019

Ժանը հանդիպում է մանկության ընկերոջը.

-Ինչպե՞ս ես, - հարցնում է ընկերը:

-Շա'տ լավ: Արդեն թոշակի եմ անցել: Արթնանում եմ` երբ ուզում եմ, ձուկ որսալու եմ գնում, տարեկիցներից հետ թուղթ եմ խաղում…Բայց, ցավոք, այս տարվա վերջին թոշակառությունս ավարտվում է:

-Այդ ինչպե՞ս:

-Կինս է թոշակի անցնում:

*****

Մի ավիաընկերություն գործարար տղամարդկանց առաջարկում է տոմսեր: Դրանք գնողները թռիչքի ձրի տոմսեր են ստանում իրենց կանանց համար: Քանի որ ընկերությունը շուտով մեծ հաջողության է հասնում և նշանակալիորեն ավելացնում է իր շահույթը, նամակներ է հղում բոլոր կանանց` իմանալու համար, թե ինչպես է ընթացել ուղևորությունը: Բոլոր կանայք նույն պատասխանն են տալիս` «Ի՞նչ ուղևորություն»:

*****

Կինս հայելու մեջ զննում էր իրեն: Դժգոհ իր տեսածից` ինձ ասաց.

-Սարսափելի է. ծերացել եմ, գիրացել ու տգեղացել…Գոնե մի հաճոյախոսություն արա:

-Դու հիանալի տեսք ունես:

Եվ կռիվն սկսվեց:

Կնոջս հարցրեցի, թե մեր ամուսնության օրվա կապակցությամբ ո՞ւր կցանկանար, որ գնայինք:

Նա պատասխանեց.

-Մի այնպիսի տեղ, որտեղ երկար ժամանակ չեմ եղել:

Ես նրան առաջարկեցի մեր խոհանոց մտնել:

Եվ կռիվն սկսվեց:

*****

Բարկացած ամուսինը զանգահարում է հյուրանոցի ադմինիստրատորին.

-Խնդրում եմ, արագ եկեք: Քիչ առաջ ես վիճում էի կնոջս հետ, և նա ասաց, թե հիմա պատուհանից նետվելու է:

-Ցավո'ւմ եմ, պարո'ն, բայց դա անձնական խնդիր է:

-Այո', անձնակա'ն է, բայց պատուհանը չի բացվում, իսկ դա ձեր խնդիրն է:

*****

Քահանան մոտենում է մահվան դատապարտվածին.

-Զավա'կս, ես Աստծո խոսքն եմ քեզ բերում:

-Ժամանա'կ եք կորցնում, հա'յր սուրբ: Մի քանի վայրկյան անց ես հնարավորություն կունենամ նրա հետ անձամբ խոսել: Եթե նրան հաղորդելու բան ունեք, ասեք, անպայման կփոխանցեմ:

*****

Մի տղամարդու հուղարկավորության արարողության ժամանակ հոգևորականը նրա գովքն է անում.

-Նա բարի ամուսին էր, հիանալի քրիստոնյա և օրինակելի հայր…

Մահացածի այրին իր երեխաներից մեկին շշուկով ասում է.

-Մոտեցիր դագաղին ու տես, թե արդյո՞ք նրա մեջ քո հայրն է:

*****

Ուսուցիչն աշակերտներին խնդրում է «պակասել» բառով նախադասություններ կազմել:

Առաջին աշակերն ասում է.

-Հայրս ավտոմեքենա է գնել, բայց մեքենային պակասում է օդափոխության սարքը:

Երկրորդ աշակերտն ասում է.

-Իմ հայրը տուն է գնել, բայց պակասում է լողավազանը:

Երրորդ աշակերտն ասում է.

Մեզ ոչինչ չի պակասում:

Ուսուցիչը զարմանում է.

Մի՞թե դա հնարավոր է…լա'վ մտածիր

Աշակերտը դարձյալ իրենն է պնդում, բայց քանի որ ուսուցիչը համառորեն պահանջում է նախադասություն կազմել, նա ասում է.

-Ես ձեզ հավատացնում եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որովհետև մեկ օր առաջ, երբ մենք ամբողջ ընտանիքով տանն էինք, քույրս ներս մտավ` իրենից 20 տարով մեծ մի տղամարդու հետ, և հայրս ասաց.

«Մեզ միայն սա էր պակասում»:

Մամուլի խոսնակ` Համլետ Մելիքյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Համլետ Մելիքյան
20:45, 13.04.2019
դեպի վեր