ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
Լինել լոռեցի, դսեղեցու ծոռ...
18:39, 19.02.2019
4750 | 0
Լինել լոռեցի՝ դսեղեցու ծոռ,
Դա պատիվ է մեծ՝ պարտավորեցնող,
Միշտ բարձր պահել նախնյաց անունը
Ու չմոռանալ իմ հողն ու ջուրը....
Ի՞նչն է լոռեցուն դարձնում տարբեր,
Միանշանակ՝ բարբառը մեր վեհ,
Ու չեմ հասկանում ես այն լոռեցուն,
Որ ամաչում է իր իսկ բարբառից,
Դու ո՞վ ես, ասա՛, ա՛յ մահկանացու,
Որ Թումանյանից քեզ վեր ես դասում,
Չէ որ մեր Ձորի հանճար զավակը,
Մեր բարբառով է գրքերում խոսում՝
Անուշ ու Մարո, Գիքոր ու Սաքո,
Թամար, Քաջ Նազար, Սասունցի Դավիթ,
Անգամ աննման Ջավախքի դստեր
Գովքն է մեր լոռվա բարբառով անում...
Հաղպատեցի եմ, հպարտ լոռեցի
Իմ բարբառով եմ միշտ ասում-խոսում,
Դսեղի ծոռ եմ, ջավախքեցու կին,
Իմ երակներով Դև-Բեդն է հոսում...

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4505 | 0
13:32, 22.11.2019
5154 | 0
21:50, 12.11.2019
4350 | 0
17:36, 29.10.2019
4865 | 0
դեպի վեր