ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Դատապարտում ենք Արցախի իշխանությունների կողմից Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու դավադիր արարքը:
22:32, 26.02.2019
2765 | 0

Սամվել Բաբայանին Արցախի քաղաքացիությունից զրկելու դավադիր արարքը, Բնականաբար ունի ենթատեքստ և նպատակ է հետապնդում Արցախի հերոսին ու պատերազմ հաղթած գեներալին զրկել իր իրավունքներից օգտվելու, այն է՝ Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու հնարավորությունից: Սամվել Բաբայանն այն անձն է, ով գլխավորել է Արցախի պաշտպանության բանակն ամենածանր ժամանակներում և հաղթական ավարտին հասցրել մեզ պարտադրված պատերազմը: Նրա հանդուգն ու նախաձեռնողական գործողությունների շնորհիվ են ազատագրվել նախկին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի, Աղդամի շրջանները, որոնք այսօր համարվում են «անվտանգության գոտի»: Սամվել Բաբայանն այն զորահրամանատարն է, ով մշտապես եղել է դաշտային հրամանատարի ու կռվող զինվորի կողքին և ուրանալ նրա ներդրումն Արցախի ազատագրության և կերտած հաղթանակի մեջ՝ համարում ենք դավաճանություն: Պահանջում ենք վերականգնել նրա՝
Արցախի քաղաքացիությունն ու տալ հնարավորություն մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին: Կոչ ենք անում հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանյուր հայի՝ հատկապես արցախցիներին, միանալ Բաբայանի իրավունքների վերկանգնման համար մղվող պայքարին։

Հարգանքներով՝ ՄՀԱ ժողովրդավարության զարգացման ՀԿ

26.02.2019թ

Հարցերի դեպքում զանգահարել՝
096 - 33 55 77

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
(ՄՀԱ) մարտիկներ հանուն արդարության
04:02, 20.12.2018
2978 | 0
21:54, 04.12.2018
3649 | 0
21:07, 17.11.2018
5258 | 0
21:06, 14.11.2018
5609 | 0
դեպի վեր