Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.40, EUR 539.06, RUB 7.43, GBP 605.13
+21 °C, +20 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հոգեբանը
10:20, 07.03.2019

- Անհագստանալու ոչինչ չկա, տիկին, ես հիմա կզրուցեմ ձեր տղայի հետ:

Իմ բազմամյա փորձը, ինձ երբեք չի խաբել:

Ընդամենը մեկ թեստ ու ես կասեմ…այ տեսեք սա սպիտակ թղթի վրա կաթեցրած թանաքի երկու մեծ կաթիլներ են, կախված նրանից թե ձեր տղան ինչ կտեսնի, ես ունեմ դրանց պատասխանները, գիտականորեն հիմնավորված: Պա՞րզ է:

- Այո բժշկուհի ջան, ես անհանգստանում եմ, մեկ մեկ անյպիսի համեմատություններ է անում որ կարծես մեծ մարդ լինի, մեկ-մեկ էլ ռոմանտիկ մի բան, որ նույնիսկ ես չեմ կարող…

- Վաղը ժամը 12.00 եկեք նրա հետ: Անհանգստանալու ոչինչ չկա, այս թեստի հեղինակը աշխարհահռչակ հոգեբան է՝ Լեժի Պոխաբչեկը, որը գրի է առել հնարավոր բոլոր պատասխանները այնպես որ…


Հոգեբանը միջին տարիքի, կոկիկ հագնված այդ հաճելի կինը բացեց իր կաբինետի դուռն ու ներս հրավիրեց կնոջն իր տղայի հետ:

- Քանի՞ տարեկան ես:

- Հինգ:

- Անունդ:

- Գառնուկ:

- Միգուցե Գառնիկ:

- Ոչ, ես լավ գիտեմ իմ անունը:

- Լավ, թող լինի Գառնուկ: Այ տեսնում ես այս թուղթը, կարող ես ասել թե ինչ ես տեսնում, նայիր ուշադիր, մի շտապիր, լա՞վ:

- Լավ:


Բժշկուհու դիմաց բոլոր հնարավոր պատասխաններն էին:

Ակնոց, մեքենայի հանգցրած լույսեր, թանաքի լաքա, սև աչքերով սմայլիկ, երկու թունել, կատվի աչքեր…128 պատասխան և բոլորի դիմաց իրենց պատասխանները:

Երեխայի մայրը հագավ ակնոցներն ու տեղափոխվեց բժշկուհու մոտ, որ անձամբ կարդա պատասխանը:

Բժշկուհին լուռ աչքերով հավանություն տվեց:

- Դե Գառնիկ ինչ ես տեսնում, - բժշկուհին էլ երեխայի մոր նման անհամբեր էր:

- Ես Գառնուկ եմ:

- Լավ, թող լինի Գառնուկ, ինչ ես տեսնում, լավ մտածիր:

- Տեսնում են սպիտակ թուղթ…

Բժշկուհին ու մայրը երկար ման եկան նման պատասխանի, բայց այդպես էլ չգտան, իսկ տղան ժպտում էր, անմեղ երեխայի մի հաճելի ժպիտով:


Ս.Ումառ-Հարությունյան
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
դեպի վեր