Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի «Հին կենտրոնի գորգի» բացմամը
16:32, 07.03.2019

Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի հետ միասին ներկա գտնվեցին Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը, -այդ մասին «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Բացման արարողության շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի (Richard de Mos) հետ, ում շնորհակալություն հայտնեց հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայրենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը դեսպանի բնորոշմամբ յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հաագայի փոխքաղաքապետը ողջունեց Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։

Տեղեկանք. «Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։




Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր