ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հաագայում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները, որոնց համակազմակերպիչը Հայաստանի դեսպանությունն է
14:36, 15.03.2019
1741 | 0

Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկեցին Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Այս տարի Նիդերլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։

Just Black -ի հիմնադիր Գայանե Մանուկյանն իր խոսքում կարևորեց տեքստիլ արդյունաբերության մեջ վերամշակված նյութերով աշխատելու և դրանով իսկ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու պահպանելու կարևորությունը, նաև կիսեց իր ոգևորությունը՝ Հայաստանում պլաստիկ տոպրակների արտադրությունն արգելող օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա շեշտեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված օրենսդրությունը հայ արտադրողին պարտադրում է ավելի պատասխանատու դառնալ բնության հանդեպ և գտնել նոր լուծումներ ու ճանապարհներ՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր նորաձևություն ունենալու համար:

Միջոցառման ընթացքում Pathe Buitenhof-ի սրահում մի շարք ՖՄԿ անդամ երկրների նորաձևության տների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքները։ Ցուցադրվեց Just Black-ի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև նոր՝ 2019 թվականի հավաքածուից մի քանի նմուշ, որոնց ստեղծման ընթացում դիզայներն օգտագործել էր վերամշակված նյութեր։ Հայկական նորաձևության տան արտադրանքը բարձր գնահատականի արժանացավ մասնակիցների կողմից։

Նորաձևության ցուցադրմանը հետևեց միջոցառման համակազմակերպիչ երկրների ազգային ուտեստների հյուրասիրություն։


Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
579 | 0
դեպի վեր