ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան.պետք է դադարել հետևել «կարևորը մասնակցությունն է» կարգախոսին
14:59, 18.03.2019
2085 | 0

TotoGaming-ը 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչի ընտրական փուլի J ենթախմբի Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան հանդիպման համար սահմանած խաղադրույքներին կարող եք ծանոթանալ անցնել հղումով։

2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստանի ազգային հավաքականը կպայքարի Իտալիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի, Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Մերոնք ընտրական J ենթախմբում են, որտեղ լավագույն արդյունք ցույց տված երկու հավաքականներն անմիջապես Եվրո-2020-ին մասնակցելու իրավունք կստանան:

Բոլոր հինգ հավաքականների հետ մեր ընտրանին տարբեր ընտրական փուլերում հանդիպել է: Հունաստանին պարտվել ենք և՛ Երևանում, և՛ Աթենքում: Երկու հանդիպումներում զիջել ենք Բոսնիա ևՀերցեգովինային 6-1 ընդհանուր հաշվով: Ֆինլանդիայի հետ 4 խաղերում վաստակել ենք ընդամենը մեկ միավոր: Ակնհայտ առավելություն ունենք Լիխտենշտեյնի նկատմամբ, որի հետ Ազգերի լիգայի խաղարկությունում վաստակեցինք 4 միավոր արտագնա հանդիպումն ավարտելով 2: 2 և Երևանում հաղթելով 2: 1 հաշվով: Դե իսկ Իտալիայի հետ hաջողվել է ոչ-ոքի խաղալ նրա իսկ հարկի տակ: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, մինչդեռ մեր ընտրանին ընդամենը 101-րդ տեղում է: Չնայած վիճակահանությունից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշել է, որ մեր ընտրանին պատրաստ է պայքարել ենթախմբում ընդգրկված բոլոր թիմերի հետ, այնուամենայնիվ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելն անիրական է թվում: Մրցակիցը արագ և ագրեսիվ ֆուտբոլ է խաղում՝ կազմում ունենալով եվրոպական բարձրակարգ ակումբներ ներկայացնող ֆուտբոլիստներ, ինչի շնորհիվ կարողացան հաղթել Ազգերի Լիգայի իրենց խմբում եւ հաջորդ խաղարկությունում A դիվիզիոնում հանդես գալու իրավունք ձեռք բերել: Այս փուլում մեր հավաքականի գլխավոր խնդիրը մարտունակ թիմ ձևավորելն է՝ խաղից խաղ ամրապնդելով դիրքերը: Վերջին տարիներին մեր ընտրանին բազմիցս մոտ է եղել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուն, սակայն այժմ, սթափ գնահատելով իրավիճակը, դժվար է նման արդյունք ակնկալել: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը չի պարտվել վերջին 5 պաշտոնական խաղերում: Մեր ընտրանին Լիխտեյնշտեյնի հավաքականի հետ նոյեմբերին ոչ-ոքի խաղալուց հետո որևէ ընկերական հանդիպում անգամ չի անցկացրել և դեռևս պարզ չէ՝ ինչ մարզավիճակով կմոտենա կիրակնօրյա խաղին: Կրկին անգամ բոլոր հույսերը կապված են Հենրիկ Մխիթարյանի հետ, ով «Արսենալի» կազմում ճանաչվեց փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և այժմ հիանալի մարզավիճակում է գտնվում:

Մեր առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խոսել է մեր հավաքականի մասին նշելով, որ Հայաստանն այն թիմը չէ, որը կպայքարի առաջին երկու տեղերի համար: Այս գնահատականը որքան էլ, որ իրատեսական է, այնուամենայնիվ առաջացրել է մեր ընտրանու երկրպագուների զայրույթը, ովքեր խորվաթ մասնագետի խոսքերը համարում են Ադրբեջանում աշխատանքի ազդեցության հետևանք: Պրոսինեչկին 2014-2017 թվականներին գլխավորել է Ադրբեջանի ազգային հավաքականը՝ դառնալով երկրի ամենահաջողակ մարզիչը: Չնայած առաջիկա խաղում մեր մրցակիցը ակնհայտ ֆավորիտ է համարվում, ամեն դեպքում պետք է հուսալ, որ Բոսնիայի մարզչի գնահատականը ավելի կմոտիվացնի մեր ֆուտբոլիստներին համոզիչ հաղթանակ տանել ապացուցելով, որ կարող ենք պայքար մղել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար:
2019 թ-ին Հայաստանի ազգային հավաքականի առաջին հանդիպման համար TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ
Հավանական մեկնարկային կազմեր.
Բոսնիա եւ Հերցեգովինա-Շեխիչ, Սիվիկ, Վրանեշ, Շունիչ, Զուկանովիչ, Բեշիչ, Պյանիչ, Սարիչ, Վիշցա, Դուլեվիչ, Ջեկո
Հայաստան-Ավագյան, Խաչատուրով, Հարոյան, Դաղբաշյան, Գրիգորյան, Համբարձումյան, Հովսեփյան, Ղազարյան, Ադամյան, Մխիթարյան, Մովսիսյան:
Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցեգովինա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում մարտի 23-ին ժամը 23: 45-ին:
Մամուլի խոսնակ` AlfaQsi.com
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
AlfaQsi.com
դեպի վեր