Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.56, EUR 542.00, RUB 7.56, GBP 626.56
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Համաներում և պատիժ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
01:40, 21.03.2019

Համաներում և պատիժ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց համաներելու ՆՈՒՅՆ ՕՐԸ ձերբակալվեց մի խեղճուկրակ ժողճակատային, որ համարձակվել էր վիդեոձայնագրությամբ մուննաթ գալ Ալիևի վրա՝ բողոքելով, որ հակառակ նախագահի խոստումներին՝ ինքն անգործ է մնացել, չի կարողանում աշխատանք գտնել և երեք տղա երեխաներին պահելու համար ստիպված աղբանոցներից կարտոններ է հավաքում, հանձնում։ Գրառմանս մեջ փորձել եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են հարյուրավորների համաներումն ու մեկի «փակումը» մեկտեղվել մեկ իրականության մեջ, այն էլ՝ նույն օրը։
Էլբակեան Էդգար

• Մարտի 13-ին Բաքվի Զիրա ավանի բնակիչ Աղիլ Հյումբաթովը հրապարակել է մի վիդեոձայնագրություն, որտեղ խիստ հուզական ու վրդովված շեշտադրումներով դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մեղադրելով նրան իրեն «քուչեքը գցելու, անգործ թողնելու» մեջ։ Տեսագրության մեջ երեք տղաների հայր Ա․ Հյումբաթովը ցույց է տալիս նաև բակում վազվզող իր երեխաներին՝ դարձյալ Ի․ Ալիևին մեղադրելով, որ ինքն ստիպված է աղբանոցներում կարտոնի թղթեր հավաքելով նրանց մեծացնել, այն էլ՝ կիսակուշտ-կիսասոված։ «Բա ասում էիր՝ նավթից էկող փողերը պետք ա ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, բա ո՞ւր ա», - վրդովվում, կարելի է ասել՝ մուննաթ է գալիս Ա․ Հյումբաթովը, որը կարտոնի ֆաբրիկայում աշխատանքը կորցնելուց հետո



ընտանյոք հանդերձ հայտնվել է այսպիսի թշվառ պայմաններում։


• Մարտի 15-ին՝ ձայնագրությունից 2 օր անց, Խազարի 1-ին ոստիկանական բաժնի աշխատակիցներն այցելել են Ա․ Հյումբաթովին և ուժով տարել բաժին։ Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ նա ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Խազարի շրջանի դատարանը Ա․ Հյումբաթովին դատապարտեց 30-օրյա կարգապահական կալանքի։ Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝ մարտի 16-ին էր հրապարակվել Ի․ Ալիևի հրամանագիրը հարյուրավոր մարդկանց ներում շնորհելու մասին։
• Այս երկու փաստից և Ադրբեջանի մասին մեր ունեցած ճանաչողությունից կարող ենք բխեցնել մի համարձակ ենթադրություն․ ադրբեջանական վերնախավի համար առանձին վերցրած մարդիկ չէ, որ խնդիր են, այլ խնդիր է այն երևույթը, որ սոցիալական հողի վրա աճող դժգոհությունները կարող են հրապարակային ու լեգիտիմ տեսք ստանալ։ Սրանով կարող է բացատրվել այն, որ վաղուց արդեն «վնասազերծված» և, չի բացառվում նաև՝ առողջական պատճառներով շարքից դուրս եկած, հարյուրավոր մարդկանց ազատ արձակումը (հատկապես որ դա ուղեկցվելու է իր հեղինակության աճով) Ի․ Ալիևի համար խնդիր չէ, իսկ ազատության մեջ գործող 1 առանձին դժգոհ մարդուն սաստելն ու նմանօրինակ երևույթները կանխելը կարևոր է։

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր