ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները
15:18, 21.03.2019
3700 | 0

Գայլին կապելով ժայռին՝ աստվածներն անորոշ ժամանակով իրենց ապահովագրում են: Օդինն ու Ֆրեյան որդի են ունենում, որի անունը Բալդր են դնում: Այս երեխայի ծնվելու պահին մայրը երկրի վրա գտնվող բոլոր կենդանի արարածներին երդվեցնում է, որ ոչինչ չպիտի վնասի իր զավակին: Ֆրեյան չի երդվեցնում միայն կաղնուն փաթաթված սպիտակ ճոգոմ բույսին:

Բալդրը մեծանում է՝ աչքի ընկնելով խելքով ու տրամաբանությամբ:

Մի անգամ աստվածները հավաքվում են հրապարակում ու մինչև ժողովի սկսելը զբաղվում են մինչև գոտկատեղը մերկացած ու իր անխոցելիությունն ապացուցել ցանկացող Բալդրի վրա նիզակ նետելով ու նետ արձակելով: Եվ այստեղ ամեն արհեստ իմացող Լոկին սպիտակ ճոգոմից պատրաստում է չափազանց թեթև նիզակ ու այն դնում է Բալդրի եղբոր՝ կույր աստված Հեդի ձեռքը: Սա նետում է նիզակը, որը խոցում է Օդինի որդուն, որը շուտով մեռնում է: Աստվածներն ուզում են բռնել Լոկին, բայց նա փախչում է: Երկար հետապնդումից հետո վերջապես նրան բռնում են ու կապում ժայռին: Լոկի գլխավերևում թունավոր օձ են ամուր կախում, որպեսզի նրա թափած թույնից Լոկին դանդաղ ու տառապելով մեռնի: Լոկիի կինը փորձում է թեթևացնել ամուսնու տառապանքը. նա թասով հավաքում է թույնը, բայց երբ շրջվում է, որպեսզի բերնեբերան թույնով լցված թասը շուռ տա, թույնի մի քանի կաթիլ թափվում է Լոկիի դեմքին: Լոկին ցնցվում է, և նրա հետ ցնցվում է երկիրը: Մի անգամ Լոկին այնքան ուժգին է ցնցվում, որ երկիրը ճեղքվում է, ու ընդերքից դուրս է սողում Երմունհանդ վիշապը, որն իր բերանի կրակով սկսում է ամեն ինչ այրել ու թունավորել: Գայլը կարողանում է բացել իր վիթխարի բերանը և մեկը մյուսի հետևից սկսում է կուլ տալ աստվածներին: Ֆենրիրը միայն կոշկակար աստված Վիդարին չի կարողանում կուլ տալ, որովհետև Վիդարը կոշիկի հաստ ներբանով սեղմում է գայլի ստորին ծնոտը, իսկ ձեռքերով բռնում է վերին ծնոտն ու երախը պատռում է: Երբ բերանը պատռվում է, գայլի որովայնից դուրս են գալիս Օդինը Տյուրը և մյուս աստվածները:

Այսպիսով, աշխարհի վախճանից հետո, տեղի է ունենում աստվածների հարություն: Այնուհետև վերջին դատաստան է լինում, և բոլոր արդարներըգնում են Մուսպելհեյմ, իսկ բոլոր մեղավորները՝ Նիֆլեհեյմ:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
212 | 0
դեպի վեր