ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հովհաննես Թումանյանի անվան դպրոց Բելգիայում
20:55, 06.04.2019
2935 | 0

Հովհաննես Թումանյանի անվան դպրոց Բելգիայում


Բելգիայում գործող «Պելճիկահայ Տեմոկրատների Միություն» -ը դեռ 1984 թվականին Բրյուսելում հիմնադրեց հայկական դպրոց, որի նպատակը հայ ընտանիքների երեխաներին տառաճանաչության և հայեցի մեծանալու խնդիրներին լուծում տալն է: Միության անդամների և մանկավարժական կազմի անդուլ, հետևողական աշխատանքի շնորհիվ կրթօջախը գործում է մինչ օրս։

Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է «Հայերն այսօրը», օրեցօր դպրոցը վերելք է ապրում ու գրանցում նորանոր հաջողություններ, որի վառ ապացույցը տարեցտարի աճող սաների թիվն է։

2018 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր ու հարմարավետ շենք՝ լայն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, ուր սովորում են հարյուրավոր հայ մանուկներ։

Քանի որ 2019 թվականին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որի հանճարի շնորհիվ հայաճանաչումն իր սահմաններն է ընդլայնել համաշխարհային գրականության ասպարեզում, «Պելճիկահայ Տեմոկրատների Միությունը», որպես հարգանքի տուրք և շնորհակալական երաշխիք, դպրոցն անվանակոչել է Հովհաննես Թումանյանի անունով:

Հասմիկ Բակմասյան
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
300 | 0
00:09, 09.03.2024
848 | 0
դեպի վեր