ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Աննա Հարությունյանի հեղինակային ծրագիրը` «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»
17:47, 07.04.2019
2600 | 0


Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ապրիլի 26-ին կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» խորագրով բացառիկ հեղինակային ծրագիրը: Այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ: Ներկայացումը ներառվել է 2019թ.-ի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:

Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը մասնավորապես արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում: Ծրագիրն իր մեջ ներառելու է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է ամենատարբեր ժանրերի երաժշտություն: Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով նախշերով:

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
803 | 0
դեպի վեր